«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

ԲԱՔՈՒՆ ԿԱՐՈՂ Է ՎԵՐԱՆԱՅԵԼ ԱՄՆ-Ի ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ

ԲԱՔՈՒՆ ԿԱՐՈՂ Է ՎԵՐԱՆԱՅԵԼ ԱՄՆ-Ի ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ
20.04.2010 | 00:00

Աստծո անցած յոթ օրում ժայթքեցին հրաբուխներ, եղան երկրաշարժեր, հետաձգվեցին չվերթեր, թռչող աշխարհը դադար առավ և հույս ունի, որ ամեն ինչ մի օր վերջանում է:
Իսլանդական Ինլեհիդլայակյուդլի հրաբուխը, որ ապրիլի 14-ից շարունակում է ժայթքել և մոխրի ու գազի տոննաներ նետել մթնոլորտ, կաթվածահար է արել Եվրոպան. օդային չվերթերը դադարեցրել են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Բելգիան, Գերմանիան, Իտալիան, Նորվեգիան, Ռուսաստանը, տասնյակ այլ երկրներ: Հրաբխագետների գնահատականով` արտանետումները մարդկանց առողջությանը վնասակար չեն: Բրիտանացիները առանց ուղևորների ինքնաթիռ են փորձել օդ բարձրացնել և արագ իջեցրել են: Եթե շաբաթ օրը օդակայաններն աշխատեին, ավիաընկերությունների կորուստը 1 միլիարդ դոլար կկազմեր, բայց հրաբուխը շարունակում է ժայթքել, և երկնքի տերը շարունակում են մնալ թռչունները:
«Ես չգիտեմ` նախագահելու եմ 7, թե 5 տարի»` մեջբերել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի խոսքերը «The Economist»-ը. 2007-ի նախագահական ընտրությունից հետո Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջարկով փոփոխություններ կատարվեցին Թուրքիայի Սահմանադրության մեջ` նախագահն ընտրվում է ոչ թե 7, այլ 5 տարով և ուղղակի, ոչ թե խորհրդարանական մեծամասնության ձայներով: «The Economist»-ը գրում է, որ եթե Գյուլը ցանկանա նախագահել ևս մեկ շրջան, կուսակցության ներսում պառակտում կառաջացնի:
«Մեր ստորագրած արձանագրությունները խորհրդարաններում վավերացնելու համար հարկավոր է երկու երկրներում էլ նախապատրաստել քաղաքական և հոգեբանական անհրաժեշտ մթնոլորտ: Մեր հայ բարեկամների հետ պիտի աշխատենք այդպիսի ենթահող նախապատրաստելու ուղղությամբ: Դա նախապայման չէ: Կովկասում, Մերձավոր Արևելքում, Բալկաններում բոլոր հարցերը շաղկապված են: Եթե դրական փոփոխություն լինի, բոլոր գործընթացների վրա դրական կազդի: Եթե բացասական փոփոխություն լինի, դոմինոյի էֆեկտով բացասաբար կներգործի: Բայց մենք լավատես ենք և աշխատում ենք դրական արդյունքի հասնել»` «Vatan»-ին ասել է Ամհեթ Դավութօղլուն:
«ԱՄՆ-ը շարունակում է աշխատանք տանել Հայաստանի և Թուրքիայի հետ` փնտրելով ճիշտ բանաձև և ճիշտ ժամկետներ հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը հասնելու համար»,- ապրիլի 16-ին ասել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի խոսնակ Ֆիլիպ Քրոուլին: Մեկնաբանելով Հիլարի Քլինթոնի և Ահմեթ Դավութօղլուի հանդիպումը` Քրոուլին հայտարարել է, որ Վաշինգտոնը մենակ չի գործում. «Ռուսաստանը շատ կառուցողական դեր ունի»:
Կառավարության նիստում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ բանակցությունները վճռական փուլին են հասել, բայց Հայաստանը ձգձգում է. «Եթե մենք տեսնենք, որ ոչ մի հույս չկա, բանակցությունները կդադարեցվեն, և գործընթացում կսկսվի նոր փուլ: Դեռ վաղ է ասել, թե դա ինչ է նշանակելու, բոլոր դեպքերում մենք ցանկացած սցենարի պատրաստ ենք: Մենք նախապատրաստական աշխատանք ենք տանում, որ իրավիճակին համարժեք քայլեր ձեռնարկենք»:
«Hurriyet»-ը հաղորդում է, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի և Թուրքիայի վարչապետ Էրդողանի բանակցությունների թեման եղել է հայ-թուրքական հարաբերությունները, Ղարաբաղի խնդիրը և Իրանի հարցը: Օբաման բարձր է գնահատել Թուրքիայի` տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերը և հույս է հայտնել, որ Անկարան կշարունակի իր կառուցողական քաղաքականությունը: ԱՄՆ-ի նախագահն անհրաժեշտ է համարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ակտիվացումը և ասել է. «Ես հնարավորը կանեմ ղարաբաղյան խնդրի լուծման համար»:
Երկու անգամ հանդիպելով Վաշինգտոնում` ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը և Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն համաձայնության են եկել հայ-թուրքական հարաբերությունների ճանապարհային քարտեզի շուրջ, որտեղ կներառեն նաև ղարաբաղյան խնդրի լուծումը և սահմանի բացումը:
Վաշինգտոնում լրագրողներին Էրդողանն ասել է. «Միայն հայ-ադրբեջանական հակամարտության հաղթահարումը կարող է հիմք դառնալ թուրք-հայկական սահմանի բացման համար,- հաղորդում է «CNN Turk»-ը,- պետք չէ մոռանալ 1993 թ. սահմանի փակման պատճառը` ադրբեջանական հողերի օկուպացիան»:
Գնահատելով Հարավկովկասյան տարածաշրջանում Թուրքիայի ակտիվացման հետևանքները` ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթաքին հայտարարել է, որ Թեհրանը շուտով հակամարտության կարգավորման այլընտրանքային ծրագիր է ներկայացնելու տարածաշրջանի բնակչությանը: Հայտնի է, որ Թեհրանը դեմ է տարածաշրջանում արևմտյան խաղաղարար ուժերի տեղակայմանը: Թեհրանը զգուշանում է հյուսիսից շրջափակումից, որի պատասխանը դարձավ Կասպից ծովում ռազմական ուժի մեծացումը:
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի վարչության պետ Ալի Հասանովը հայտարարել է, որ Բաքուն կարող վերանայել ԱՄՆ-ի նկատմամբ վերաբերմունքը, քանի որ ԱՄՆ-ը չի իրականացնում Ադրբեջանի` իբրև ռազմավարական դաշնակցի նկատմամբ քաղաքականություն: «Reuters»-ին տված հարցազրույցում Հասանովը կարծում է, որ «լինելով միջնորդ հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտության մեջ` Վաշինգտոնն առաջին հերթին պետք է նպաստի դրա կարգավորմանը»:
Ապրիլի 20-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով Մոսկվայում կլինի. ՀՀ և ՌԴ նախագահները, ակներևաբար, կամփոփեն վաշինգտոնյան արդյունքները:
Ապրիլի 18-ին Կրակովի Վավելի ամրոցի արքայական դամբարանում հուղարկավորվեցին տեր և տիկին Կաչինսկիները: Սուրբ Մարիայի բազիլիկում լեհերը վերջին հրաժեշտը տվեցին իրենց նախագահին: Ճակատագրի հեգնանքով` օդային հաղորդակցության անհնարինության պատճառով շատ պետությունների նախագահներ, որոնք նախապես հաղորդել էին իրենց մասնակցության մասին, չկարողացան հարգանքի վերջին տուրքը մատուցել օդային աղետից զոհվածների հիշատակին:
Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 1284

Մեկնաբանություններ