Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենքը։ «Ես լավ եմ հասկանում, որ այս օրենքի ստորագրումը քննադատություն կառաջացնի որոշ օտարերկրյա գործընկերների շրջանում, բայց մենք՝ վրացիներս, երբեք չենք վախեցել օտար գնահատականներից, երբ դա պահանջել են մեր հավատը, առողջ բանականությունը և երկրին հավատարմությունը»,- պարզաբանել է Պապուաշվիլին:               
 

Հայաստանի թիվ մեկ օրակարգը սրանց իշխանությունից հեռացնելն է

Հայաստանի թիվ մեկ օրակարգը սրանց իշխանությունից հեռացնելն է
30.09.2024 | 15:28

Ես հնարավորությանս սահմաններում հետևում եմ հասարակությանը կրթելու անհրաժեշտության մասին խոսող, խորքային հարցերին անդրադարձող մարդկանց: Հատկապես հարգանքի են արժանի նրանք, ովքեր լրատվական, մեդիա, մշակութային ոլորտում զբաղվում են դրանով, իրենց հնարավորությունների սահմաններում քարոզչական, կրթական աշխատանք են տանում: Ճիշտ է, երբ նայում եմ դիտումների, հետաքրքրվողների քանակին, տեսնում եմ, որ քիչ են, բայց դե դա նորություն չի: Հիշում եմ՝ «Արմեն Ակոբ» հեռուստաընկերությունում աշխատելուս տարիներին, երբ ուսումնասիրում էինք հեռուստահաղորդումների վարկանիշները, տեսնում էինք, որ հնդկական սերիալներ դիտողների թիվը առնվազն տասն անգամ շատ է, քան՝ կրթական, մշակութային հաղորդումներինը: Ինչպես ասում են՝ ոչ մի նոր բան չկա, ընդամենը դեգրադացիան ավելի է խորացել: Միշտ էլ եղել են նվիրյալներ, որոնք գիտակցել են հասարակության կրթվածության կարևորությունը և զբաղվել են դրանով, ուղղակի հիմա շատացել է քաղաքականապես կրթված լինելու անհրաժեշտությունը: Բոլորս էլ գիտակցում ենք, թե ինչ դժվար է հիմա, ինչ ծավալի ներդրումներ են պետք: Նորմալ իշխանություն ունենալու դեպքում պետության աջակցությունն է պետք, որը միշտ էլ թերի է եղել, բայց դե ունենք այն, ինչ ունենք: Մի քանի նկատառում. կարծում եմ՝ այս առաքելությամբ զբաղվող մարդիկ պետք է ռոմանտիզմով չտառապեն, համենայնդեպս, ցանկալի է, որ հասարակության բոլոր խավերին մեկ հարթության մեջ չտեղավորեն: Պետք է հստակ տարբերակել, թե ովքեր են նրանք, որոնք դեգրադացվել և արժեզրկվել են վերջնականապես, ովքեր ոչ միայն կրթվելու ցանկություն չունեն, այլև ընդդիմանում են դրան: Իրենք չեն ցանկանում փոխվել, իրենք ցանկանում են թելադրողի դերում լինել, որովհետև իրենք մեծամասնություն են: Հիմա ինչպես էլ իրենց անվանենք, զոմբի ասենք, պողոս, ժեխ կամ ուղղակի տգետ, բոլորս էլ հասկանում ենք՝ ում մասին է խոսքը: Պետք է սովորել այս խավին դիտարկել որպես հակառակորդ, տվյալ դեպքում հասարակության պառակտվածության անթույլատրելիության մասին կոչերը ավելորդ ռոմանտիզմ եմ համարում, այդ պառակտումը տեղի է ունեցել վաղուց, ընդամենը տեսնել է պետք: Ես այս թեմային երբեմն անդրադառնում եմ, որովհետև իմ ընկերների մեջ, իմ լսարանում կան մարդիկ, որոնց դեռ հետաքրում են նման հարցերը: Գրառումը եզրափակեմ նրանով, որ մտքներիցդ հանեք առանց իշխանափոխության հասարակությանը կրթելու ռեալ լինելը: Հայաստանի թիվ մեկ օրակարգը սրանց իշխանությունից հեռացնելն է, մնացած հարցերը ածանցյալ են:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 864

Մեկնաբանություններ