Եվրամիությունը մի շարք պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի դեմ, որոնք արդեն գործում են Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին տեղեկացրել է ԵՄ Խորհուրդը։ Նշվել է, որ պատժամիջոցները մտցվել են ՈՒկրաինայի դեմ պատերազմին բելառուսական տնտեսության մասնակցության առնչությամբ։               
 

Շուտով Թուրքիայի «ականջները» կերևան Ռուսաստանում ահաբեկչական հարձակումների հետևում

Շուտով Թուրքիայի «ականջները» կերևան Ռուսաստանում ահաբեկչական հարձակումների հետևում
24.06.2024 | 14:31

Դաղստանի վրա ահաբեկչական հարձակման հետևում ուղիղ գծով պետք է փնտրել Թուրքիայի հետքերը։ Դրանք սպասելի ու բնական են և կշարունակվեն նաև Ինգուշեթիայում, Չեչնիայում, ընդհանրապես, ամբողջ Հյուսիսային Կովկասում՝ ձգվելով մինչև Կրասնոդար, Սոչի, Անապա, Ղրիմ ու վերևում՝ մինչև Ղազախստանի սահման։

Թուրքիան ու Ռուսաստանը բնական թշնամիներ են, որոնք, իրավիճակից կախված, կարող են բարեկամանալ, բայց դրանց մրցակցությունը և թշնամությունը երբեք չի դադարում։

Ստանալով Արցախը՝ Թուրքիայի ճանապարհը ավելի է հեշտանում պանթյուրքիզմի տարածման համար։

Վստահ եմ՝ շուտով Թուրքիայի «ականջները» կտեսնեք Ռուսաստանում ահաբեկչական հարձակումների հետևում։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 3164

Մեկնաբանություններ