09.11.2012|
02:06
Մադրիդյան Պրադո թանգարանի փորձագետները հաստատել են, որ «Հովհանես Մկրտիչ» կտավը, որ 120 տարի գտնվում էր Ալմերիայի եկեղեցում, պատկանում է Տիցիանի վրձնին: Արվեստի գործի փորձաքննության մասին թանգարանի աշխատակիցները պատմել են «The Art Newspaper» թերթին, որի նոյեմբերյան համարում մեծ նյութ է նվիրված կտավին: