Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Լավն է Վիեննայի ԵՊՀ-ն

Լավն է Վիեննայի ԵՊՀ-ն
28.07.2024 | 17:54

Սա Վիեննայի ԵՊՀ-ն է: Ըստ Ավստրիայի ոստիկանությունից ստացված օպերատիվ տեղեկությունների, Վիեննայի համալսարանի ռեկտորը նորմալ մարդ է` սեփական երեխաներին ալիմենտ չտալու համար կնոջ հետ չի դատվում, գրագող չէ, իր աշխատանքային օրն անցկացնում է ոչ թե ոստիկանությունում կամ քննչական մարմիններում, այլ համալսարանում: Միաժամանակ` Ավստրիայի ոստիկանության աղբյուրները հայտնում են, որ Վիեննայի ԵՊՀ-ի ղեկավար կազմում չկան կեղծ սնանկներ, ինչպես նաև Վիեննայի կենդանաբանական այգուց համալսարան տեղափոխված կենդանիներ:

Մի խոսքով, լավն է Վիեննայի ԵՊՀ-ն:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 4820

Մեկնաբանություններ