ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Թատրոնի բալետային խումբը մնացել է առանց տանիքի

Թատրոնի բալետային խումբը մնացել է առանց տանիքի
12.10.2012 | 21:09

Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խումբը մշակույթի նախարարության որոշմամբ պետք է դուրս գա թատրոնից: Պատճառը շենքում իրականացվելիք շինարարական աշխատանքներն են:
«Փատորեն մնացել ենք առանց տանիքի և 86 հոգանոց աշխատակազմը վաղը պետք է դուրս հանեմ` չիմանալով ինչ է լինելու մեզ հետ: Թե ո՞ւր պիտի տանեմ, չգիտեմ»,-այսօր իր հրավիրած ասուլիսում լրագրողներին հայտնեց թատրոնի գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը:
Թեև, ինչպես պարոն Խառատյանը նշեց, վերանորոգվող բեմի հանգամանքն անչափ ուրախալի երևույթ է, քանի որ բեմն իսկապես շատ
թերություններ ունի, բայց որ դրա պատճառով ստիպված են լքեն թատրոնը, դա է խնդիրը:«Ո՞ւր գնալ» հարցին գլխավոր բալետմայստերն ինքն էլ պատասխանեց. «Մենք կարող ենք թատրոնում մնալ: Երկու դահլիճ ունենք, հնարավոր է նրանցից մեկը զբաղեցնել` չխանգարելով բանվորների աշխատանքին»: Մինչդեռ, պարզվում է, մշակույթի նախարությունը չի ուզում համաձայնել այս տարբերակի հետ` պատճառաբանելով, որ այդ պայմաններում աշխատելը վտանգավոր է, կարող է նաև գողություն լինել, շեշտել է նախարարը: Ռ. Խառատյանի խոսքով, ըստ նախնական պայմանավորվածության, թատրոնը պետք է փակվեր ապրիլին, բայց ինչ-ինչ պատճառներով չփակվեց: Հետո էլ թե` մայիսին: Այժմ էլ, երկու օր առաջ, նախարարը զգուշացրել է, որ ազատեն շենքը, խոստանալով, որ 86 հոգու համար տեղ կգտնի, բայց ոչինչ չի արել:
«Բալետը չի կարող այդպես ապրել, իր կեցվածքը պահպանելու համար նա տարեկան գոնե 100 կամ 150 անգամ պետք է բեմ դուրս գա: Սակայն, մենք կարողանում ենք ապահովել ամենաշատը 30-40, ինչը շատ քիչ է...Ասում են` փետրվարին կսկսեք (վերանորոգման աշխատանքների ավարտից հետո), բայց չեն ուզում հասկանալ, որ փետրվարին շատ ուշ կլինի, պիտի բեմադրվի մի ներկայացում, որը դուրս պիտի գնա: Դա նշանակում է` մեր ամբողջ աշխատանքը ջուրը լցնել, իսկ մենք մեր առջևում շատ պլաններ ունեինք: Ապրիլին պետք է լինեինք Իտալիայում, այնուհետև ամերիկյան մի խումբ պետք է գա Հայաստան, որպեսզի միասնական մի ներկայացում ցուցադրենք: Մի խոսքով, այդ ամենը խափանվելու է: Մարդիկ մի աշխատանքի համար տարիներով չարչարվում են, մշակում, որպեսզի կարողանան ստանալ որակ ու ճկունություն, արտիստի ներքին զգացողականություն (ինչն անչափ կարևոր է) : Իսկ մինչև փետրվար սպասել և դադարեցնել աշխատանքը մեզ համար մեծ կորուստ կլինի»,-ասաց Ռ.Խառատյանը: Վերջինիս կարծիքով, նախարարության տրամադրվածությունը բացասական է հատկապես բալետային խմբի նկատմամբ: Թե ինչն է դրա պատճառը, դժվարանում է ասել:Նա չի կարողանում հիշել մի դեպք, երբ պլանավորած գործը «գլուխ գա»: Միշտ ինչ-որ բան խանգարել կամ խափանել է այն բոլոր ներկայացումները, որոնք ծրագրավորվել են տվյալ տարվա համար և ամիսների քրտնաջան աշխատանք են պահանջել: «Ներկայացման օրը նշանակվում է, գալիս է պահը, երբ պիտի ներկայացումը լինի, հանկարծ պարզվում է, որ ինչ որ մեկի ծնունդն է նշվելու, կամ պետական որևէ միջոցառում է լինելու: Նույնիսկ նախարարի մոտ երկու տարի առաջ ծրագրեցինք ամբողջ մեր վեց ամսվա ներկայացումները, ոչ մեկը տեղի չունեցավ, որովհետև նախ ֆինանսական հատկացումներ չեղան, հետո էլ պատճառաբանվեց թե` տոմսերը չեն վաճառվում կամ` այս ինչ ներկայացումը մեզ դուր չի գալիս: Բայց ես ասում եմ՝ դուք չեք որոշողը, ամեն մարդ թող իր գործն անի»:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2891

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ