«Թուրքիան մեր օգնությամբ որոշ ժամանակ առաջ սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այժմ այն կանգ է առել, բայց Թուրքիայի հետաքրքրությունը մնում է, և մենք պատրաստ ենք դրան։ Դե, պարզ է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա բոլոր մյուս խնդիրների համատեքստում, որոնք պետք է լուծվեն Հարավային Կովկասում, Ղարաբաղյան հիմնախնդրի սկզբունքային լուծման համատեքստում»,- ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։               
 
  • Եվրատեսիլյան երգի ընտրությունը կայացել է

    Եվրատեսիլյան երգի ընտրությունը կայացել է

    03.03.2013| 13:21
    «Դորիանս» խմբի երգիչ Գոռ Սուջյանը «Եվրատեսիլ» երգի մրցույթին կներկայացնի «Lonely Planet» երգը, որն ընտրվել է հանդիսատեսի և ժյուրիի քվեարկության արդյունքում: «Եվրատեսիլ-2013»-ը կկայանա մայիսի 14-18-ին Շվեդիայի հարավում տեղակայաված Մալմյո քաղաքում:
  • Ձեզ մի քանի տարով բուրգ պե՞տք է

    Ձեզ մի քանի տարով բուրգ պե՞տք է

    02.03.2013| 17:10
    Եգիպտական տնտեսությունը աղետալի վիճակում է և Եգիպտոսի իշխանությունները վճռել են, որ վիճակը բարելավելու համար բոլոր միջոցները ընդունելի են: Տնտեսագետները հաշվարկել են, որ բուրգերը և ճարտարապետական այլ հուշարձանները մի քանի տարով վարձակալության տալը տարեկան 200 միլիարդ դոլարի եկամուտ կբերի` գրել է Al Arabia-ն:
  • Նորից Դեպարդիեն

    Նորից Դեպարդիեն

    02.03.2013| 17:03
    Հունվարին Ռուսաստանի քաղաքացիություն ստացած Ժերար Դեպարդիեն ֆրանսիական «Ֆրանս կուլտուր պապիե» ամսագրում տպագրված, բայց 2012-ի նոյեմբերին կայացած հարցազրույցում նախագահ Ֆրանսուա Օլանդին անվանել է «մամայի բալա»: «Ես նրան տեսել եմ երկու-երեք անգամ: Նա ինձ չհետաքրքրեց, խուլիգան չէ, ավելի շուտ մամայի բալա է»,-ասել է Դեպարդիեն:
  • Զբոսաշրջային ցուցադրությունն ու ադրբեջանական հիստերիան

    Զբոսաշրջային ցուցադրությունն ու ադրբեջանական հիստերիան

    02.03.2013| 14:09
    Միլանի միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում այս տարի, առաջին անգամ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ներկայացել է առանձին տաղավարով` ցուցադրելով գրքեր, հոլովակներ, գինի, կոնյակ և այլն:
  • Հայաստանում մեկնարկել է թեյախմության 4-րդ արարողությունը

    Հայաստանում մեկնարկել է թեյախմության 4-րդ արարողությունը

    02.03.2013| 14:08
    Երևանում անցկացվում են Ճապոնիայի մշակույթի օրեր, որի շրջանակում կազմակերպվում է ճապոնական թեյախմության արարողություն, Իկեբանական արվեստի ցուցադրություն, Սումի-է գեղանկարչության վարպետության դասընթաց: Մասնակցել կարող են բոլոր ցանկացողները: Վարպետության դասընթացների համար մասնակիցները նախօրոք գրանցվել են, մյուսները կարող են ներկա գտնվել որպես դիտորդ:
  • Մեկնարկում է բրիտանական ֆիլմերի փառատոնը

    Մեկնարկում է բրիտանական ֆիլմերի փառատոնը

    01.03.2013| 13:59
    Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա մարտի 2-ին` «Մոսկվա» կինոթատրոնում: Գեղագիտության ազգային կենտրոնի թատրոն-ստուդիայի դերասանների փոքրիկ էտյուդներից հետո հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու Անդրեա Առնոլդի «Ակվարիում» ֆիլմը: Ռեժիսորի օսկարակիր «Իշամեղու» կարճամետրաժի թեմաներին անդրադարձող «Ակվարիումը» մեր ժամանակների մասին է: Ֆիլմն արժանացել է ժյուրիի մրցանակին Կաննի փառատոնում և BAFTA մրցանակին` որպես լավագույն բրիտանական ֆիլմ:
  • Փակվող գրախանութների փոխարեն

    Փակվող գրախանութների փոխարեն

    01.03.2013| 13:57
    «Անցումային շրջանում կորցրել ենք շատ արժեքներ, այդ թվում` գրախանութներ, սակայն պետք է խոստովանենք, որ այս ասպարեզում ունեցել ենք նաև ձեռքբերումներ»,- հայ գրատպության 500-ամյակի միջոցառումները նախապատրաստող պետական հանձնաժողովի նիստում իր ամփոփիչ ելույթի ժամանակ ասել է մշակույթի նախարար Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆԸ:
  • «Հեռուստատեսությամբ ոչ միայն մնջախաղ, ընդհանրապես թատերային  ներկայացում չի կարելի նայել»

    «Հեռուստատեսությամբ ոչ միայն մնջախաղ, ընդհանրապես թատերային ներկայացում չի կարելի նայել»

    01.03.2013| 12:44
    Աթոռի համար ամեն ինչի ընդունակ մարդը, ի վերջո, դառնում է աթոռի ոգու գերին, և դժվար է որոշել, թե ով է ում տիրացել, քանի որ աթոռին տիրող մարդն անասելի տանջանքներ է կրում իրենից պոկ չեկող աթոռից ազատվելու համար: ՀՀ Վաստակավոր արտիստ, ռեժիսոր ՅՈՒՐԻ ԿՈՍՏԱՆՅԱՆԻ «Աթոռի ոգին» ներկայացվեց Երևանի մնջախաղի պետական թատրոնի մանրապատումների շարքում: Ծրագրում ընդգրկված էր 5 մանրապատում` «Շախմատ», «Ճիչը», «Սալոմե», «Կաղապարում» և «Աթոռի ոգին»: «Աթոռի ոգին» ցուցադրվեց նորովի` դուետով: Բեմադրիչը ցանկացել էր, որ ներկայացմանը մասնակցի նաև մնջախաղի թատրոնի դերասանուհիներից մեկը` Նաիրա Եդիգարյանը: Իմպրովիզացիոն այս հատվածը բեմադրվել է «Աթոռը» մանրապատումի մոտիվներով, որը Յուրի Կոստանյանի կատարմամբ ցուցադրվել է Շվեյցարիայում և ԱՄՆ-ում:
  • «Սաֆարովյան Ադրբեջանը,  ի դեմս ինձ, Հայաստանում գտել է  իր քիրվային, ինչի համար ցավում եմ»

    «Սաֆարովյան Ադրբեջանը, ի դեմս ինձ, Հայաստանում գտել է իր քիրվային, ինչի համար ցավում եմ»

    01.03.2013| 12:41
    Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի` Ադրբեջանում հայկական ջարդերի մասին պատմող «Քարե երազներ» վեպը և հայ գրող Լևոն Ջավախյանի` ադրբեջանցիների մասին պատմող «Քիրվա» պատմվածքը մեկ գրքով հրատարակելու մտահղացումը թուրք մտավորական, իրավապաշտպան Ռագըփ Զարաքոլուինն է:
  • «Այլիսլին իր ժողովրդի խայտառակության խարանը ջնջելու  քայլն անող մարտիրոսն է»

    «Այլիսլին իր ժողովրդի խայտառակության խարանը ջնջելու քայլն անող մարտիրոսն է»

    01.03.2013| 12:24
    «Իրատես de facto»-ի հյուրն է արձակագիր, ՀԳՄ արձակի բաժանմունքի նախագահ ԱԼԻՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ: