30.07.2013|
11:18
Ընթերցողի հետ կիսվել ինձ ստիպեց նախկին երևանցի, այժմ բաքվեցի, Երևանում ծնված, մեծացած, հայի հացով սնված, թրքավարի դաստիարակված, ժամանակին Հայկական ԽՍՀ լուսավորության փոխնախարարի պաշտոնին հասած Սուրեն Ալիի Շարիֆովը: Այս ուրացող հացկատակը, որ, ինչպես նշեցինք, բավականին լուրջ կրթություն, արդյունքում` պաշտոն է ստացել Հայաստանում, հայտնի դեպքերի պատճառով իր ուզած գնով վաճառել է Երևանի կենտրոնի իր շքեղ բնակարանը, Բաքու մեկնել: Տեսնելով, որ կեղծելն ու հնարելը Ադրբեջանում եկամտաբեր բիզնես է, լծվել է հայր և որդի Ալիևների հակահայկական սայլին ու վարպետորեն կեղծում է պատմությունը` հընթացս ձևավորելով իր «դպրոցն» ու կադրերին: