25.10.2013|
12:11
ՀՀ մշակույթի նախարարության հոգևոր երաժշտության կենտրոնը (տնօրեն՝ Անահիտ Պապայան) շարունակում է իր լուսավորչական գործունեությունը։ Բացի զուտ գիտական ուսումնասիրություններից և գիտաժողովներին մասնակցելուց, իրականացնում է համերգ-դասախոսություններ, կազմակերպում համերգաշարեր, որտեղ հանդես են գալիս այնպիսի անվանի երաժիշտներ, որպիսիք են Մեդեա Աբրահամյանը, Անահիտ Ներսիսյանը, Զավեն Վարդանյանը և այլ երախտավորներ։