-
18.03.2013|
01:11
Նախնական տվյալներով՝ Զիմբաբվեում անցկացված նոր սահմանադրական հանրաքվեի նախագիծը հավանության է արժանացել։ Այն սահմանափակում է նախագահի լիազորությունները և ընդլայնում խոսքի ազատությունը։
-
18.03.2013|
01:10
Բիրմայի նախագահ Թեյն Սեյնն այս երկրի պատմության մեջ առաջին անգամ կայցելի Ավստրալիա։ Նա բանակցություններ կվարի Ավստրալիայի վարչապետ Ջուլյա Հիլարդի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։ Կքննարկվեն քաղաքական բարեփոխումներին, առևտրաշրջանառությանը և ներդրումներին առնչվող հարցեր։
-
18.03.2013|
01:08
Հռոմի Պապ Ֆրանցիսկոս 1-ինը հավատացյալների առջև հանդես է եկել իր առաջին կիրակնօրյա քարոզով ու աղոթքով։ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդին ունկնդրելու էր եկել մոտ 150 հազար մարդ։ Դիմելով հավատացյալներին՝ Պապը ոչ թե կարդացել է նախապես պատրաստած ելույթը, այլ դիմել է ժողովրդին առանց թղթի։
-
18.03.2013|
01:07
Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը երկրում առաջացած ֆինանսական խնդիրները համեմատել է 1974թ. թուրքական ներխուժումից առաջացած ճգնաժամի հետ։ Նախագահի հրահանգով մեկանգամյա հարկում է իրականացվում բնակչության բանկային ներդրումներից: Եթե դեպոզիտի գումարը չի գերազանցում 100 հազար եվրոն, ապա հարկվում է դրա մոտ 6,75 տոկոսը: 100 հազար եվրոյից ավելի գումարի դեպքում հարկվում է 9,9 տոկոս։
-
17.03.2013|
16:19
Հունաստանում բանտարկյալը քրեակատարողական հիմնարկից փախչելու ժամանակ պատանդ է վերցրել 6 մարդու՝ հսկիչների և բանտարկյալների։ Ալբանացի Ալքեթ Ռիզային, որ դատապարտվել է սպանության համար, պահանջում է իրեն ազատություն տալ՝ հակառակ դեպքում սպառնալով հաշվեհարդար տեսնել պատանդների հետ։
-
17.03.2013|
16:18
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Էնրիկե Կապրիլեսն անցկացրել է նախընտրական հանրահավաքներ երկրի երկու նահանգում։ Հանրահավաքներից մեկում Կապրիլեսը մեղադրել է կառավարությանը երկրում հանցավորության աճի և տնտեսական ցուցանիշների անկման համար։
-
17.03.2013|
16:17
Չինասական Սիչուան շրջանում տեբեթցի հոգևորականն ինքնահրկիզվել է ի նշան բողոքի Տիբեթում չինական կառավարության վարած քաղաքականության։ 28-ամյա հոգևորականն իր վրա բենզին է լցրել ու հրկիզվել մենաստանի դարպասների մոտ։ Ոստիկանությունը, չնայած զոհվածի հարազատների դիմադրությանը, նրա դին վերցրել է հիվանդանոցից։
-
16.03.2013|
14:03
Վենեսուելայի կապի և տեղեկատվության նախարար Էրնեստո Վիլեգասը հայտնել է, որ նախագահ Ուգո Չավեսի դին չի զմռսվի։ Twitter-ում Վիլեգասը նշել է, որ երկրի կառավարությունը հրաժարվել է ընդունել ռուս մասնագետների առաջարկը՝ զմռսման համար Չավեսի դին 7-8 ամսով ուղարկել Ռուսաստան։ Այժմ նախկին նախագահի աճյունը գտնվում է Կարակասի ռազմական թանգարանում։
-
16.03.2013|
14:02
Եվրագոտու և Միջազգային արժութային հիմնադրամի երկրները համաձայնության են եկել Կիպրոսին 10 միլիարդ եվրո օգնություն ցուցաբերելու հարցում։
Օգնության դիմաց Կիպրոսը պարտավորվում է կրճատել բյուջեի դեֆիցիտը, մասնավորապես, հարկերի բարձրացման միջոցով, ինչպես նաև կարգուկանոն մտցնել բանկային համակարգում։
-
16.03.2013|
14:00
Այսօր Զիմբաբվեում անցկացվում է նոր սահմանադրության հանրաքվեն, որը պետք է հանգեցնի ժողովրդավարական բարեփոխումների։ Նոր սահմանադրությունը սահմանափակում է նախագահի պաշտոնավարման ժամկետը. նախագահն ընտրվելու իրավունք ունի միայն երկու անգամ՝ 5 տարի ժամկետով։ Փաստաթուղթը նաև երաշխավորում է խոսքի ու մամուլի ազատությունը։