«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 
  • Բանտարկյալը փախուստի է դիմել՝ պատանդներ վերցնելով

    Բանտարկյալը փախուստի է դիմել՝ պատանդներ վերցնելով

    17.03.2013| 16:19
    Հունաստանում բանտարկյալը քրեակատարողական հիմնարկից փախչելու ժամանակ պատանդ է վերցրել 6 մարդու՝ հսկիչների և բանտարկյալների։ Ալբանացի Ալքեթ Ռիզային, որ դատապարտվել է սպանության համար, պահանջում է իրեն ազատություն տալ՝ հակառակ դեպքում սպառնալով հաշվեհարդար տեսնել պատանդների հետ։
  • Վենեսուելայի ընդդիմությունը պատրաստվում է ընտրություններին

    Վենեսուելայի ընդդիմությունը պատրաստվում է ընտրություններին

    17.03.2013| 16:18
    Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Էնրիկե Կապրիլեսն անցկացրել է նախընտրական հանրահավաքներ երկրի երկու նահանգում։ Հանրահավաքներից մեկում Կապրիլեսը մեղադրել է կառավարությանը երկրում հանցավորության աճի և տնտեսական ցուցանիշների անկման համար։
  • Ինքնահրկիզվել է տիբեթցի հոգևորական

    Ինքնահրկիզվել է տիբեթցի հոգևորական

    17.03.2013| 16:17
    Չինասական Սիչուան շրջանում տեբեթցի հոգևորականն ինքնահրկիզվել է ի նշան բողոքի Տիբեթում չինական կառավարության վարած քաղաքականության։ 28-ամյա հոգևորականն իր վրա բենզին է լցրել ու հրկիզվել մենաստանի դարպասների մոտ։ Ոստիկանությունը, չնայած զոհվածի հարազատների դիմադրությանը, նրա դին վերցրել է հիվանդանոցից։
  • Չավեսին չեն զմռսի

    Չավեսին չեն զմռսի

    16.03.2013| 14:03
    Վենեսուելայի կապի և տեղեկատվության նախարար Էրնեստո Վիլեգասը հայտնել է, որ նախագահ Ուգո Չավեսի դին չի զմռսվի։ Twitter-ում Վիլեգասը նշել է, որ երկրի կառավարությունը հրաժարվել է ընդունել ռուս մասնագետների առաջարկը՝ զմռսման համար Չավեսի դին 7-8 ամսով ուղարկել Ռուսաստան։ Այժմ նախկին նախագահի աճյունը գտնվում է Կարակասի ռազմական թանգարանում։
  • Կիպրոսը 10 միլիարդ եվրո օգնություն կստանա

    Կիպրոսը 10 միլիարդ եվրո օգնություն կստանա

    16.03.2013| 14:02
    Եվրագոտու և Միջազգային արժութային հիմնադրամի երկրները համաձայնության են եկել Կիպրոսին 10 միլիարդ եվրո օգնություն ցուցաբերելու հարցում։ Օգնության դիմաց Կիպրոսը պարտավորվում է կրճատել բյուջեի դեֆիցիտը, մասնավորապես, հարկերի բարձրացման միջոցով, ինչպես նաև կարգուկանոն մտցնել բանկային համակարգում։
  • Զիմբաբվեում սահմանադրական հանրաքվե է

    Զիմբաբվեում սահմանադրական հանրաքվե է

    16.03.2013| 14:00
    Այսօր Զիմբաբվեում անցկացվում է նոր սահմանադրության հանրաքվեն, որը պետք է հանգեցնի ժողովրդավարական բարեփոխումների։ Նոր սահմանադրությունը սահմանափակում է նախագահի պաշտոնավարման ժամկետը. նախագահն ընտրվելու իրավունք ունի միայն երկու անգամ՝ 5 տարի ժամկետով։ Փաստաթուղթը նաև երաշխավորում է խոսքի ու մամուլի ազատությունը։
  • Մարթենսը ջուր մաղեց «Ժառանգության» գլխին

    Մարթենսը ջուր մաղեց «Ժառանգության» գլխին

    15.03.2013| 15:03
    Անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության` իրեն հասցեագրված բաց նամակին` երեկ երեկոյան Բրյուսելում ԵԺԿ-ի նախագահ Վիլֆրիդ Մարթենսը, «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում, ասել է. «Ընտրություններից մի քանի շաբաթ առաջ ես մեկնեցի Երևան և հանդիպեցի նաև Րաֆֆի Հովհաննիսյանին։ Նա շատ քաղաքավարի էր, և ամեն բան կարգին էր։ Դիտորդների գնահատականները շատ հստակ էին՝ այս ընտրություններում իրական առաջընթաց կար։ Իհարկե, ոչ բոլոր բարեփոխումներն էին իրագործվել, բայց առաջընթացը հսկայական էր, և ես կարծում եմ ՝ճիշտ չի լինի ասել, թե այս ընտրությունները կեղծված էին։ Կարծում եմ՝ Հայաստանի նախագահը իսկապես և ճիշտ ձևով ընտրվել է»:
  • «Մենք պետք է համագործակցենք  բոլոր միջազգային կառույցների հետ և հեռու մնանք հակադրություններից»

    «Մենք պետք է համագործակցենք բոլոր միջազգային կառույցների հետ և հեռու մնանք հակադրություններից»

    15.03.2013| 12:42
    ԵՊՀ-ում իր ելույթի ժամանակ Գերմանիայի խորհրդարանի՝ Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթը մեր երկիրը համեմատեց աֆրիկյան ու ասիական պետությունների հետ և նշեց, որ դեռ երկար ուղի ունենք անցնելու Եվրամիությանն անդամագրվելու համար։ Պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դասախոս ԳԵՎՈՐԳ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ կարծում է, որ այս համեմատությունն ավելի խոր պատճառներ ունի։
  • Օբաման կրկին սպառնացել է Իրանին

    Օբաման կրկին սպառնացել է Իրանին

    15.03.2013| 12:21
    ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կրկին հայտարարել է, որ թույլ չի տա Իրանին մշակել միջուկային զենք։ Իսրայելյան հեռուստատեսությանը տված հարցազրույցում Օբաման ընդգծել է, որ այդ խնդրի լուծման համար կարևոր է շարունակել դիվանագիտական ճնշումներն Իրանի վրա։ Միաժամանակ ԱՄՆ ղեկավարը նշել է, որ չպետք է բացառվեն Թեհրանի վրա ազդեցության այլ տարբերակներ նույնպես։
  • ՀԱՀ-ում դպրոցական աղջիկների 28%-ը ՄԻԱՎ վարակակիր է

    ՀԱՀ-ում դպրոցական աղջիկների 28%-ը ՄԻԱՎ վարակակիր է

    15.03.2013| 12:20
    Հարավաֆրիկյան Հանրապետության առողջապահության նախարար Ահարոն Մոտսոալեդին հայտարարել է, որ երկրի դպրոցահասակ աղջիկների 28 տոկոսը ՄԻԱՎ վարակակիր է։ Նա նշել է, որ երկրում գրանցվել է անչափահաս աղջիկների շահագործման կտրուկ աճ։ Համեմատության համար նշենք, որ դպրոցական տղաների մոտ ՄԻԱՎ-ի տարածվածությունը 4 տոկոսի սահմաններում է։