21.04.2013|
16:18
ԱՄՆ Պետդեպը հրապարակել է «Մարդու իրավունքների վիճակը 2012 թ.» տարեկան ընդհանուր զեկույցը:
Հայաստանին վերաբերող զեկույցում նշվում է, որ տարվա ընթացքում մարդու իրավունքների ոլորտում ամենանշանակալից խնդիրները եղել են իշխանություն փոխելու իրավունքի սահմանափակումները, կոռուպցիան և թափանցիկության բացակայությունը կառավարությունում, ինչպես նաև դատական համակարգի սահմանափակ անկախությունը: Զեկույցում նշված է նաև, որ դատարանները շարունակում են մնալ գործադիրի քաղաքական ճնշման տակ, ինչը հանգեցրել է մի շարք քաղաքական շարժառիթներ ունեցող դատական գործընթացների ու վճիռների: Խոսք կա նաև բանակում ոչ պատերազմական իրավիճակում մահվան կասկածելի դեպքերի մասին: Զեկույցն անդրադարձել է նաև անցյալ տարի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում սպա Վահե Ավետյանի սպանությանն ու այս դեպքի հետ կապված դատաքննությանը: