ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 
  • Ոչ Ռոդոտան, ոչ Պրոդին

    Ոչ Ռոդոտան, ոչ Պրոդին

    20.04.2013| 13:19
    Իտալիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլն էլ թեկնածուներից ոչ մեկին հաղթանակ չի բերել: Ֆավորիտը համարվում էր 79-ամյա իրավաբան Ստեֆանո Ռոդոտան, բայց ոչ նա, ոչ նախկին վարչապետ Ռոմանո Պրոդին բավարար ձայներ չեն ստացել: Գործող նախագահ Ջորջիո Նապոլիտանոյի լիազորություններն ավարտվում են մայիսին:
  • Հայաստանն ակնկալում է համաձայնագրերի շուտափույթ վավերացում

    Հայաստանն ակնկալում է համաձայնագրերի շուտափույթ վավերացում

    20.04.2013| 13:16
    Ապրիլի 19-ին Բրյուսելում ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդուարդ Նալբանդյանը, ԵՄ ներքին գործերի հանձնակատար Սեսիլիա Մալստրոմը և ԵՄ-ում նախագահող Իռլանդիայի դեսպան Ռորի Մոնտգոմերին ստորագրել են Հայաստանի և ԵՄ-ի միջև ռեադմիսիայի համաձայնագիրը: Ստորագրումից հետո Էդուարդ Նալբանդյանն ասել է. «Այս համաձայնագրով մենք հիմք ենք դնում կանոնակարգված ռեադմիսիայի գործընթացներին Հայաստանի եւ Եվրոպական Միության բոլոր պետությունների միջեւ»:
  • Մի՞թե ընդամենը 27 տոկոս

    Մի՞թե ընդամենը 27 տոկոս

    20.04.2013| 13:11
    Ջուլիան Ասանժը, որ դեռ Լոնդոնում է, Էկվադորի դեսպանատանը, իր կուսակցությունն է ստեղծում, նա մտադիր է մասնակցել Ավստրալիայի Սենատի ընտրություններին: Ավստրալիայի օրենքով` արտասահմանում կալանքի տակ գտնվող ավստրալիացին Սենատում առաջադրվելու իրավունք ունի: Wikileaks -ի հիմնադիրը, ըստ հարցումների, հավակնում է ստանալ ընտրողների ձայների 27 տոկոսը:
  • Սերբիան և Կոսովոն պատմական համաձայնագիր են ստորագրել

    Սերբիան և Կոսովոն պատմական համաձայնագիր են ստորագրել

    19.04.2013| 22:55
    Սերբիան և Կոսովոն Եվրամիության հետ համագործակցությամբ համաձայնության են եկել հարաբերությունները նորմալացնելու վերաբերյալ։ Նշենք, որ 2008թ. Կոսովոն իրեն հռչակել էր անկախ պետություն։ Շատ երկրներ ճանաչել են Կոսովոյի անկախությունը, ինչը, սակայն, հրաժարվում է անել Սերբիան։ Միջազգային լրատվամիջոցներն այս համաձայնագիրն անվանում են պատմական: Համաձայնությանը նախորդել են Սերբիայի և Կոսովոյի վարչապետներ Իվիցա Դաչիչի և Հաշիմ Տաչիի՝ մի քանի ամիս տևած բանակցությունները։
  • Վրաստանն էլի մեր նախանձը շարժեց

    Վրաստանն էլի մեր նախանձը շարժեց

    19.04.2013| 16:37
    Լրատվամիջոցների փոխանցմամբ` գաղտնազերծվել են պետական միջոցների հաշվին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կատարած ծախսերը:
  • Փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքնները տեխասյան աղետից ողջ մնացածներին հայտնաբերելու ուղղությամբ

    Փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքնները տեխասյան աղետից ողջ մնացածներին հայտնաբերելու ուղղությամբ

    19.04.2013| 13:18
    Ամերիկյան ՈՒեստ քաղաքում, (Տեխասի նահանգ), ուր տեղի ունեցավ պայթյուն պարարտանյութերի արտադրության գործարանում, փրկարարները շարունակում են հետազոտել ավերակները և փլատակների տակից դուրս բերել կենդանի մնացած մարդկանց: Տեղական ոստիկանության ներկայացուցչի խոսքով որոնողական-փրկարարական աշխատանքները դեռևս երկար կշարունակվեն, քանզի քանդվել են տասնյակ շինություններ, այդ թվում՝ դպրոցի և տարեցների համար նախատեսված հայստատության շենքը: Վնասվել է ավելի քան հարյուր տուն:
  • «Կան երեխաներ, որ, հայ լինելով, համարյա ոչինչ չգիտեն իրենց  հայրենիքի, ժողովրդի, լեզվի մասին»

    «Կան երեխաներ, որ, հայ լինելով, համարյա ոչինչ չգիտեն իրենց հայրենիքի, ժողովրդի, լեզվի մասին»

    19.04.2013| 12:18
    «Այսօր Աբու Դաբին շատ է փոխվել։ Երբ 70-ականներին եկանք, ամեն տեղ միայն ավազ էր, փոքրիկ տներ էին: Դժվարանում էի քայլել ավազի վրա, բայց հետո վարժվեցի դրան և շատ այլ բաների... Քաղաքը կառուցվեց մեր աչքի առաջ»,- պատմում է տիկին Արուսը` վերհիշելով իր երիտասարդ տարիները, երբ Իրաքից ամուսնու հետ տեղափոխվել է ԱՄԷ մայրաքաղաք` ընդամենը մի քանի տարի աշխատելու և վերադառնալու նպատակով:
  • Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակության այցը Լիտվայի Հանրապետություն

    Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակության այցը Լիտվայի Հանրապետություն

    19.04.2013| 12:14
    Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը Լիտվայի Հանրապետությունում պաշտոնական այցի շրջանակներում ապրիլի 18-ին հանդիպում է ունեցել Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասի հետ: Հանդիպման ընթացքում Հայաստանի և Լիտվայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները բարձր են գնահատել ավելի քան մեկ տասնամյակի պատմություն ունեցող հայ-լիտվական ռազմական համագործակցության ներկայիս մակարդակը և կարևորել են համագործակցության զարգացումը ավանդական դարձած այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ռազմական կրթությունը, ռազմական բժշկությունը, խաղաղապահությունը, փորձագիտական խորհրդատվությունը և այլն: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել ձևավորել և զարգացնել նաև համագործակցությունը կիբեր անվտանգության, մարդկային ռեսուրսների կառավարման և էներգետիկ անվտանգության ոլորտներում: Երկուստեք կարևորվել են բազմակողմ ձևաչափով համագործակցության զարգացման հեռանկարները, մասնավորապես` բազմազգ միջազգային գործողություններին երկու երկրների զինված ուժերի մասնակցությունը, համագործակցությունը ԵՄ և ՆԱՏՕ-ի շրջանակներում:
  • Պակիստանում ձերբակալվել է Փերվեզ Մուշարաֆը

    Պակիստանում ձերբակալվել է Փերվեզ Մուշարաֆը

    19.04.2013| 12:04
    Պակիստանի ոստիկանությունն այսօր ձերբակալել է երկրի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆին։ Ինչպես հաղորդում է տեղի հեռուստատեսությունը, նա տեղափոխվել է դատարան՝ ոստիկանների ուղեկցությամբ։ Հինգշաբթի Մուշարաֆը կանչվել է Իսլամաբադի դատարան, որտեղ նրան իր կառավարման տարիներին պետական դավաճանության մեղադրանք է առաջադրվել։
  • Ցույցեր՝ Արգենտինայի նախագահի դեմ

    Ցույցեր՝ Արգենտինայի նախագահի դեմ

    19.04.2013| 12:02
    Արգենտինայում տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցում հանրահավաքների։ Վերջիններս բողոքում են նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշների վարած քաղաքականության դեմ։ Ակցիայի մասնակիցները հակակառավարական պաստառներով անցնում են մայրաքաղաքի փողոցներով։ Նրանք մեղադրում են նախագահին կաշառակերության և երկրում ավտորիտար ռեժիմ հաստատելու, ինֆլյացիան չկանխելու և հանցագործության ծավալները չկրճատելու համար։