Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 
  • Պատժամիջոցներ՝ «Հզբոլահի» նկատմամբ

    Պատժամիջոցներ՝ «Հզբոլահի» նկատմամբ

    11.06.2013| 12:14
    Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի ներկայացուցիչները որոշել են պատժամիջոցներ սահմանել լիբանանյան «Հզբոլահ» շարժման նկատմամբ։ ,Հզբոլահըե սատարում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, ինչն էլ դարձել է պատժամիջոցների սահմանման պատճառ։ Պատժամիջոցները կառնչվեն շիաների այս կազմակերպության անդամների անշարժ գույքին և ֆինանսական ներդրումներին։
  • Էրդողանը կհանդիպի ցուցարարների հետ

    Էրդողանը կհանդիպի ցուցարարների հետ

    11.06.2013| 12:13
    Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թայիպ Էրդողանը համաձայնել է չորեքշաբթի հանդիպել ցուցարարների առաջնորդների հետ։ Հիշեցնենք, որ վերջին 10 օրերին հակակառավարական բողոքի մեծ ալիքը գրավել է գրեթե ամբողջ Թուրքիան։ Բնապահպանական շարժումն այստեղ վերաճել էր հակակառավարական բողոքի, ինչը դաժանորեն ճնշվել են ոստիկանության կողմից։
  • Փլուզվել է Վրաստանի խորհրդարանի տանիքը

    Փլուզվել է Վրաստանի խորհրդարանի տանիքը

    11.06.2013| 12:08
    Քութայիսիում կառուցված Վրաստանի խորհրդարանի նոր շենքի տանիքի մի մասը փլուզվել է։ Այստեղ վրաց պատգամավորները տեղափոխվել են 2012թ. աշնանը։ Փլուզման պատճառ է դարձել ջրատարի վթարը։ Բարեբախտաբար, տուժածներ չկան։
  • ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան նպատակ ունեն  ապառազմականացնելու Թուրքիան

    ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան նպատակ ունեն ապառազմականացնելու Թուրքիան

    11.06.2013| 00:22
    Քաղաքական հրապարակումներում այն կարծիքն է տարածված, որ Մեծ Բրիտանիան, ինչպես և ԱՄՆ-ը, Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության կողմնակից է։ Սակայն Մեծ Բրիտանիան փոքր-ինչ այլ կերպ է պատկերացնում Թուրքիայի դերը միջազգային գործուն քաղաքականության մեջ, քան ԱՄՆ-ը։
  • «Մայր հայրենիք մուտք ու ելքի համար ջավախքցին  գումար է վճարում»

    «Մայր հայրենիք մուտք ու ելքի համար ջավախքցին գումար է վճարում»

    10.06.2013| 17:11
    Արդեն մի քանի օր է ՀՀ մաքսային ծառայությունների որոշմամբ հայ-վրացական պետական սահմանի Բավրայի մաքսակետում Վրաստանի քաղաքացիների կողմից լրացվող բեռնամաքսային հայտարարագրերի տրամադրման համար մտցվել է բրոկերային միջնորդավճար, ինչը հարուցել է առանց այն էլ սոցիալական բազմաթիվ խնդիրներ ունեցող ջավախքցիների արդարացի դժգոհությունը:
  • Դիվանագիտության ջենթլմենները. Անգլիա

    Դիվանագիտության ջենթլմենները. Անգլիա

    10.06.2013| 14:41
    Երկու կարծիք լինել չի կարող, որ միջպետական հարաբերություններում առաջնությունը պատկանում է դիվանագիտությանը, մնացյալն ածանցյալ է, այդ թվում՝ միջազգային առևտուրը: Սակայն ժամանակին եղել է հակառակը. նախ պետություններն սկսել են առևտուր անել և հետո միայն զարգացրել քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ կարգի համագործակցությունը:
  • Դոնի Ռոստովում հոսպիտալացվել է շուրջ 102 երեխա

    Դոնի Ռոստովում հոսպիտալացվել է շուրջ 102 երեխա

    10.06.2013| 12:04
    Ռուսասատանի Դոնի-Ռոստով քաղաքի թիվ 83 մանկապարտեզի երեխաները հոսպիտալացվել են «սուր թարախային մինինգիտ» ախտանիշով: Երեկ, կիրակի երեկոյան, Դոնի Ռոստով է ժամանել «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Գեննադի Օնիշչենկոն`նպատակով այցելել քաղաքային հիվանդանոց, որտեղ գտնվում են «Տերեմոկ» մանկապարտեզի երեխաները: Գ. Օնիշչենկոն իրավիճակի հետ կապված հանդիպել է բոլոր պատասխանատու մարմինների հետ: Այս մասին հողորդում է Ռոստովի «Ինտերֆաքս-հարավ» լրատվական ծառայությունը:
  • Սիրիայում գրոհայինները գնդակահարել են 15-ամյա տղայի

    Սիրիայում գրոհայինները գնդակահարել են 15-ամյա տղայի

    10.06.2013| 11:24
    Սիրիայի ընդդիմության գրոհայինները երեկ Հալեպ քաղաքում ծնողների աչքի առջև գնդակահարել են 15-ամյա տղայի՝ նրան մեղադրելով աստվածմերժության մեջ։ Մահապատիժն իրականացրել են «Ջեբհատ ան-նուսրա» կազմակերպության անդամները։
  • ԱՄՆ-ն կքննարկի Սիրիայի ընդդիմությանը զենք մատակարարելու հարցը

    ԱՄՆ-ն կքննարկի Սիրիայի ընդդիմությանը զենք մատակարարելու հարցը

    10.06.2013| 11:22
    ԱՄՆ նախագահի արտաքին հարցերով խորհրդականներն այս շաբաթ ծրագրում են անցկացնել միջգերատեսչական խորհրդակցություններ՝ սիրիական ընդդիմությանը ռազմական օգնություն ցուցաբերելու հարցով։
  • Հարավային և Հյուսիսային Կորեաները կբանակցեն

    Հարավային և Հյուսիսային Կորեաները կբանակցեն

    10.06.2013| 11:21
    Հյուսիսային և Հարավային Կորեայի ներկայացուցիչները պայմանավորվել են կառավարական մակարդակով բանակցություններ անցկացնել։ 2007 թվականից ի վեր դա կլինի երկու պետությունների միջև առաջին բանակցությունը։