-
24.06.2013|
10:27
Իսրայելի ռազմաօդային ուժերը կրակ են բացել Գազայի հատվածի ուղղությամբ այն բանից հետո, երբ պաղեստինյան խմբավորումները 6 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ։ Հակահարվածի հետևանքով Գազայի հատվածում տուժել է երեք օբյեկտ։
-
23.06.2013|
16:56
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մեղադրել է Ռուսաստանին Սիրիայում լարվածությունը սրելու համար։ Քերին, ելույթ ունենալով Սիրիայի ՙԲարեկամների խմբի՚ հանդիպման ընթացքում, նշել է, որ Ռուսաստանի շնորհիվ Սիրիայի նախագահ Ասադը միվորվել է Իրանի ու ՙՀզբոլահի՚ հետ։
-
23.06.2013|
16:32
Հնդկաստանի ջրհեղեղից տուժած հյուսիսային շրջաններում վերականգնվել են փրկարարական աշխատանքները։ Դրանք դադարեցվել էին եղանակային վատ պայմանների պատճառով։
-
23.06.2013|
13:51
Իտալիան պատրաստ է Սիրիայի ընդդիմությանը ցուցաբերել ցանկացած օգնություն, բացի ռազմականից։ Այդ մասին այսօր ասել է Իտալիայի արտգործնախարար Էմմա Բոնինոն Քաթարում տեղի ունեցած Սիրիայի ՙԲարեկամների խմբի՚ հանդիպումից հետո։
-
23.06.2013|
13:50
Բրազիլիայում, չնայած նախագահ Դիլմա Ռուսեֆի խոստացած տնտեսական բարեփոխումներին, նոր բախումներ են արձանագրվել ցուցարարների և անվտանգության ուժերի միջև։
-
23.06.2013|
13:49
Պակիստանի վիճելի Քաշմիր շրջանում զինված գրոհայինները ներխուժել են ալպինիստների ճամբար՝ սպանելով 9 զբոսաշրջիկների և նրանց պակիստանցի ուղեկցորդին։ Նախնական տվյալներով՝ սպանվածների թվում են 5 ուկրաինացի, Չինաստանի 3 քաղաքացի և մեկ ռուսաստանցի։
-
23.06.2013|
13:23
Երեկ, Ռուսաստանում գործող իրավապաշտպան կազմակերպություններից ամենահայտնի` «Հանուն մարդու իրավունքների» շարժման իրավապաշտպաններին զրկել են Մոսկվայի կենտրոնում գտնվող գրասենյակից:
-
22.06.2013|
19:30
Վերջին օրերին լրատվամիջոցների ուշադրության կիզակետում հայտնված և առավել հաճախ քննարկվող թեմաներից մեկը վերաբերում է տարեվերջին ՀՀ-ի կողմից վիլնյուսյան գագաթնաժողովում Եվրամիության ասոցացման համաձայնագրի և Ազատ ատևտրի գոտու մասին պայմանագրի նախաստորագրմանը:
-
22.06.2013|
13:27
ՙՍիրիական գրոհային խմբերի մեջ միանշանակ միայն ՙլավ տղաներ՚ չեն, և նրանց զենք մատակարարելը կարող է ռիսկեր պարունակել՚,- նման նախազգուշացմամբ է երեկ հանդես եկել ՄԱԿ-ի՝ Սիրիայի հարցով մարդու իրավունքների հնարավոր խախտման հետաքննության խմբի ղեկավար Պաուլու Պինեյրուն։
-
22.06.2013|
13:25
Հինգշաբթի հրաժարականի դիմում ներկայացրած Պաղեստինի վարչապետ Ռամի Համդալան երկրի նախագահի հետ հանդիպումից հետո հետ է վերցրել իր դիմումը։ Այդ մասին հայտնել է պաղեստինյան կառավարության աղբյուրը։ Նոր կառավարությունը՝ Համդալայի ղեկավարությամբ, ձևավորվել էր հունիսի 6-ին։