ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Կիրանցի բնակչին 270 միլիոն դրամ փոխհատուցում են առաջարկել, նա հրաժարվել է

Կիրանցի բնակչին 270 միլիոն դրամ փոխհատուցում են առաջարկել, նա հրաժարվել է
20.08.2024 | 12:17

Կիրանցից տեղեկացա, որ գյուղի 11 ընտանիք, որոնց հարազատները զոհվել են հայրենիքի տարածքները պաշտպանելու ժամանակ, հրաժարվել են սահմանազատման անվան տակ, միակողմանի , ապօրինի կերպով Ադրբեջանին հանձնված, կադաստրի վկայականներով իրենց պատկանող հողի, գույքի համար պետբյուջեից փոխհատուցում ստանալ։ Պետական բյուջեից մեծ գումարներ են տրվել նրանց, ովքեր համաձայնել են գործարքին։ Գյուղացիների վկայությյամբ՝ որպես խանութ ծառայած վագոն-տնակի համար վճարել են 18 միլիոն դրամ, ավտովերանորոգման ոչ մեծ արհեստանոցի տարածքի համար՝ 28 միլիոն դրամ։ Դրանք Կիրանցի բնակիչներին վճարված ամենափոքր գումարներն են, տների, հողերի համար ավելի մեծ գումարներ են տրվել; Կիրանցի մի բնակչի, որի անունը չեմ գրում՝ իր համար խնդիրներ չստեղծելու համար, առաջարկել են 270 միլիոն դրամ, սակայն նա հրաժարվել է; Գյուղի բնակիչները ասացին,որ հետո այդ մարդուն հրավիրել են Երևան, քննչական կոմիտե, որտեղ համառ տղամարդուն ասել են, որ ինքը և իր որդին դիմադրություն են ցուցաբերել ոստիկաններին, կարող են քրեական գործ հարուցել, սակայն 270 միլիոն դրամից հրաժարված կիրանցցին չի վախեցել քրեական հետապնդումից, չի գնացել գործարքի։

Կիրանցի տարածքները Ադրբեջանին հանձնելուց հետո հերոսական Կիրանցում տրամադրություն է փոխվել։ Ամեն տարի օգոստոսի 1-ին մեծ շուքով նշվում է Կիրանցի տոնը։ Այս տարի գյուղի տոնը անշուք է անցել։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 3090

Մեկնաբանություններ