ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Եթե այդքան անվտանգ է՝ ձեր երեխաներին ուղարկեք Կիրանցի դպրոց

Եթե այդքան անվտանգ է՝ ձեր երեխաներին ուղարկեք Կիրանցի դպրոց
03.09.2024 | 12:47

Նիկոլ Փաշինյանը տիեզերական մասշտաբի սուտ է ասել՝ հայտարարելով․ «ՈՒզում եմ պատասխանատու կերպով ասել, որ Հայաստանի Հանրապետության ողջ պատմության ընթացքում երբեք Կիրանցում դասի գնալն ու ապրելն ավելի անվտանգ չի եղել, քան այսօր»։ Սահմանազատման անվան տակ Կիրանցի տարածքները, կադաստրից տրված, սեփականության իրավունքի վկայական ունեցող թվով 58 հողատարածք, չգիտեմ ինչի դիմաց, անօրինական կերպով հանձնել է Ադրբեջանին, որի հետևանքով նորակառույց դպրոցը սահման դարձած պատից մոտ 40 մետր հեռավորությամբ է գտնվում, Նիկոլ Փաշինյանը անպատասխանատու կերպով ասել է, թե երբեք Կիրանցում դասի գնալն ու ապրելն ավելի անվտանգ չի եղել, քան այսօր։ Ես բազմիցս եղել եմ Կիրանցի դպրոցի նախկին շենքում, որը վթարային էր, սակայն այդ շենքից (մինչև Կիրանցի հողերը Ադրբեջանին հանձնելը) Ադրբեջանի հետ սահմանը կիլոմետերով հեռու էր։

Նիկոլ Փաշինյան, եթե Կիրանցի նորակառույց դպրոցում լիովին անվտանգ է, ինչու՞ էիր առաջարկում ադրբեջանական զինուժի տեսադաշտից այն ծածկելու համար դպրոցի առաջ ծառեր տնկել։ Եթե Կիրանցում այդքան անվտանգ է, բարձրաստիճան ՔՊ-ականների երեխաներին ուղարկիր Կիրանց՝ Ադրբեջանի սահմանից 40 մետր հեռավորությամբ սովորելու։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2530

Մեկնաբանություններ