Սեպտեմբերի 20-ին Գյումրիում կանցկացվի արհեստների ու արվեստի փառատոն: Փառատոնի ընթացքում իրենց աշխատանքները կներկայացնեն քանդակագործներ, ոսկերիչներ, դարբիններ։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկացմամբ՝ կցուցադրվեն ասեղնագործության, բրուտագործության և գորգագործության նմուշներ։ Ներկայացված կլինեն Հայաստանի տարբեր մարզերն իրենց մշակութային առանձնահատկությամբ։ Փառատոնը կուղեկցվի հայկական երգ ու պարով, ժողովրդական խաղերով, հումորի վարպետների և ժողովրդական համույթների կատարումներով: