ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Եթե ձեր անունը լիներ Վլադիմիր

Եթե ձեր անունը լիներ Վլադիմիր
13.06.2013 | 11:08

Եթե դուք էլ հեղափոխությունից առաջ հեռագիր տված լինեիք, եթե ձեր անունն էլ Վլադիմիր լիներ, ձեր հեռագիրն էլ կվաճառվեր Քրիստիի աճուրդում 20-30000 ֆունտ ստեռլինգ մեկնարկային գնով: 1917 թ. ապրիլի 6-ին Վլադիմիր Ուլյանովը Բեռնից հեռագրում է Անրի Ժիլբոյին. «Մենք վաղը կեսօրին գնում ենք Գերմանիա: (Ֆրից) Պլատենն ուղեկցում է գնացքը: Խնդրում եմ՝ արագ եկ: Ծախսերը մենք կփակենք: Վերցրու հետդ Ռոմեն Ռոլանին, եթե նա համաձայն է: Արեք ամեն ինչ, որ բերեք (Շառլ) Նենին կամ (Էռն-Փոլ) Գրաբերին: Ֆոլքսհաուս: Ուլյանով»: Պլատենը պայմանավորվել էր Գերմանիայի արտգործնախարարության հետ` երկրի տարածքով Լենինին իր երեք տասնյակ համախոհներով Ռուսաստանի ուղարկելու մասին: Նրանք Բեռնից դուրս էին եկել ապրիլի 9-ին, մեկ շաբաթ հետո արդեն Պետերբուրգում էին, իսկ հոկտեմբերի 25-ի հեղափոխությունից հետո մայրաքաղաքը տեղափոխվեց Մոսկվա:

Դիտվել է՝ 2573

Մեկնաբանություններ