Քութայիսիում կառուցված Վրաստանի խորհրդարանի նոր շենքի տանիքի մի մասը փլուզվել է։ Այստեղ վրաց պատգամավորները տեղափոխվել են 2012թ. աշնանը։ Փլուզման պատճառ է դարձել ջրատարի վթարը։ Բարեբախտաբար, տուժածներ չկան։
Վրացիների մի մասը խորհրդարանի նոր շենքը համարում է Վրաստանի վերածննդի խորհրդանիշ։ Սակայն 2012թ. աշնանն իշխանության եկած «Վրացական երազանք» կոալիցիայի անդամները կարծում են, որ օրենսդիր մարմինը պետք է լինի Թբլիլսիում։