ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Սիրիայում գրոհայինները գնդակահարել են 15-ամյա տղայի

Սիրիայում գրոհայինները գնդակահարել են 15-ամյա տղայի
10.06.2013 | 11:24

Սիրիայի ընդդիմության գրոհայինները երեկ Հալեպ քաղաքում ծնողների աչքի առջև գնդակահարել են 15-ամյա տղայի՝ նրան մեղադրելով աստվածմերժության մեջ։ Մահապատիժն իրականացրել են «Ջեբհատ ան-նուսրա» կազմակերպության անդամները։ Այս կազմակերպությունը քարոզում է կրոնական ծայրահեղականություն։ Զոհը 15-ամյա Մուհամեդ Քաթան էր, ով աշխատում էր սրճարանում։ Փողոցային վե ճի ժամանակ իբրև թե երեխան մի քանի անգամ ասել է. «Եթե անգամ Մուհամեդը ինջնի Երկրի վրա, ես չեմ դառնա հավատացյալ»։

Դիտվել է՝ 786

Մեկնաբանություններ