Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Ճանաչել են ԼՂ ակախությունը

Ճանաչել են ԼՂ ակախությունը
01.06.2013 | 00:05

Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչել է նաև ԱՄՆ Լուիզիանա նահանգը: Սենատի անդամները միաձայն կողմ են քվեարկել բանաձևին: Նրանում ասվում է, թե Սենատը ճանաչել է ԼՂ անկախությունը, աջակցելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջանքերին` որպես ազատ և անկախ պետություն զարգանալու համար»: Լուիզիանայի Սենատի ընդունած բանաձևում նշվում է, որ ԼՂ-ն եղել է հայերով բնակեցված հնամենի հայկական տարածք, որը սովետական իշխանությունը 1921-ին ապօրինի բռնակցել է Ադրբեջանին, իսկ 1988-ին Ղարաբաղում սկսվել է ժողովրդական շարժում ԼՂ անկախության համար: Բանաձևում Սենատը կոչ է արել ԱՄՆ Կոնգրեսին և նախագահին աջակցելու ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքին:
Սա արդեն Միացյալ Նահանգների թվով չորրորդ նահանգն է, որը ճանաչում է ԼՂ անկախությունը: Բանաձևի կրկնօրինակները կփոխանցվեն ԱՄՆ նախագահին, պետքարտուղարին և Կոնգրեսում Լուիզիանա նահանգի ներկայացուցիչներին:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 935

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ