Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Ռուսական վարկածներ

Ռուսական վարկածներ
30.05.2013 | 15:13

Tert.am-ը հրապարակել է «Коммерсантъ»-ի անդրադարձը Բիշկեկի ՀԱՊԿ-ի ոչ պաշտոնական գագաթաժողովին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի բացակայությանը:

«Երեկ Ղրղզստանի մայրաքաղաք Բիշկեկում կայացավ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների գագաթաժողովը: Коммерсантъ-ի հատուկ թղթակից Անդրեյ Կոլեսնիկովը, տեսնելով գագաթաժողովի մասնակիցներին, երկու շատ լուրջ բաց նկատեց…
Վլադիմիր Պուտինը Բիշկեկ էր ժամանել առավոտյան ժամը 6-ին (նախատեսված 3:40-ի փոխարեն). վերջին ժամանողներից էր: Դրանով հանդերձ նա առաջիններից էր, որ «հայտնվեց» Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևի նստավայրում:
Պատվիրակությունների ներկայացուցիչների սպասելը հարմարավետ դարձնելու նպատակով նստավայրի տարածքում յուրïերի նման վրաններ էին տեղադրվել: Յուրտերը, սակայն պետք չեկան. բանակցությունները սկսվեցին շատ շուտ: Բայց պարզվեց, որ երկու անդամ երկրների նախագահներ շատ են ուշացել. Բիշկեկում ներկա չէին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Լուսանկարվելու հանդիսավոր արարողությանը մասնակցեցին Վլադիմիր Պուտինը (Ռուսաստանի նախագահ), Էմոմալի Ռահմոնը (Տաջիկստանի նախագահ), Նուրսուլթան Նազարբաևը (Ղազախստանի նախագահ) և Ալմազբեկ Աթամբաևը (Ղրղզստանի նախագահ): Հանգամանքները հաշվի առնելով՝ լուսանկարման ընթացքն այդքան էլ հանդիսավոր չէր… Տարօրինակ է, բայց լրագրողներն ուշադրություն չդարձրեցին նախագահների «կիսատ շարքին», երկու բացերին և այդ առնչությամբ որևէ մեկին հարց չտվեցին:
ՀԱՊԿ-ի գագաթաժողովները սովորաբար չեն «փայլում» իրենց թափանցիկությամբ: Իսկ երեկվա հանդիպումը կարելի է ասել, որ փայլեց իր «անթափանցիկությամբ»՝ նույնիսկ սովորական հանդիպումների հետ համեմատ. հնարավոր չէր որևէ մեկից որևէ մեկնաբանություն ստանալ առ այն, թե ինչ է քննարկվել գագաթաժողովին (էլ չեմ ասում տալ այնպիսի հարցեր, որոնք քննարկման ենթակա էլ չեն, այսինքն՝ երկու նախագահների բացակայության մասին):
Լրագրողների առջև ելույթ ունեցավ ՀԱՊԿ-ի քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և հայտնեց, որ հանդիպման ժամանակ իրենք ակտիվ բանակցություններ են վարել Աֆղանստանից ՆԱՏՕ-ի զորքերի դուրս բերման (Коммерсантъ –ի տեղեկություններով՝ հենց դրա համար էր պրն Աթամբաևն իր գործընկերների հրավիրել Բիշկեկ), ինչպես նաև Ռուսաստան- Ղազախստան- Ղրղզստան- Տաջիկստան (այնտեղից էլ հետագայում Իրան, Պարսից ծոցի ափեր: Չնայած հանգամանքը, որ երկաթուղու վերջնակետը դառնալու է Իրանը, դեռ բոլորը չէ, որ գիտակցում են) երկաթուղու շինարարության նշանակությունը:
Սերժ Սարգսյանի և Ալեքսանդր Լուկաշենկոյի բացակայության մասին որևէ մեկնաբանություն չարվեց: Առաջնորդներից որևէ մեկը, այդ թվում՝ գագաթաժողովը հյուրընկալողը (նա, որ նման դեպքերում միշտ հայտնվում է կարճ հայտարարություններ անելու համար) լրագրողների առջև չհայտնվեցին: Հավանաբար որևէ մեկը չցանկացավ բացատրություն տալ գործընկերների բացակայության առնչությամբ:
Ինձ, սակայն, գագաթաժողովից անմիջապես հետո հաջողվեց զրուցել ղրղզական պատվիրակության անդամներից մեկի հետ (այստեղ ռուսերենը բոլորի համար եթե ոչ պետական, գոնե հարազատ լեզու է): Նրա խոսքով՝ Ալեքսանդր Լուկաշենկոյին Բիշկեկում շատ էին սպասում, սակայն տեսնելու հույս անգամ չունեին: Հայտնի է, որ Բելառուսը մեծահոգաբար քաղաքական ապաստան է տրամադրել Ղրղզստանի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիևին (2010 թ. հեղափոխության ժամանակ պաշտոնանկ արվեց և քաղաքական ապաստան ստացավ Բելառուսում) և նրա ընտանիքի անդամներին, նրանց Ղրղզստանն առաջին տարին չէ, որ «ետ է պահանջում»: Ակնհայտ է, որ Բելառուսի նախագահը չէր ցանկացել այդ պահանջները լսել այն հերոսի հայրենիքում, որին ինքը հյուրընկալել է Բելառուսում:
Սերժ Սարգսյանի բացակայության առնչությամբ վարկածները տարբեր են: Ամենատարածվածը հետևյալն է՝ որևէ մեկն առանձնապես չէր հետաքրքրվել նրա չներկայանալու հարցով: Ի վերջո, Աֆղանստանից ՆԱՏՕ-ի զորքերի դուրս բերման հետևանքները Սերժ Սարգսյանին այդքան էլ չէին մտահոգում՝ այն պարզ պատճառով, որ Հայաստանը Աֆղանստանից «վտանգավոր հեռավորության» վրա չի գտնվում: Коммерсантъ-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանն իր գործընկերներին հայտնել է, որ չի կարող գալ, «քանի որ շատ զբաղված է երկրի ներքին գործերով»: Միայն այս հանգամանքը խոսում է այն մասին, թե ՀԱՊԿ-ի նման կազմակերպությունը որքան թանկ է իր մասնակիցների համար. առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ այնտեղ չեն քննարկվում իրենց երկրների անձնական խնդիրները: Եվ ափսոս որ թանկ չէ: Վերջիվերջո Կուրմանբեկ Բակիև կարող է դառնալ նրանցից յուրաքանչյուրը, նույնիսկ Լուկաշենկոն... Իսկ ահա Ալեքսանդր Լուկաշենկո դառնալ ամեն մեկը չի կարող»:

Դիտվել է՝ 1189

Մեկնաբանություններ