Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Սիրիայում 600 եվրոպացի է պայքարում Ասադի իշխանության դեմ

Սիրիայում 600 եվրոպացի է պայքարում Ասադի իշխանության դեմ
26.04.2013 | 11:57

Սիրիայում կռվում են շուրջ 600 եվրոպացիներ, ինչը հակակառավարական ուժերում պայքարողների ավելի քան 10 տոկոսն է։ Այդ մասին հայտարարել է Եվրամիության ահաբեկչության դեմ պայքարի հարցերով համակարգող Ժիլ դե Կերշովը՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանի պատգամավորների առջև։ «Եթե այդ մարդիկ չսպանվեն Սիրիայում, ապա Եվրոպա վերադառնալով՝ նրանք մեծ սպառնալիք կդառնան»,- ասել է դե Կերշովը։ Նա նշել է, որ երիտասարդ եվրոպացիները մեկնում են Սիրիա պայքարելու՝ ռոմանտիկ նկատառումներից դրդված։ Սիրիայում պայքարող գրոհայինների մեծ մասը Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ են։

Դիտվել է՝ 1078

Մեկնաբանություններ