Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Փհենյանը «պատերազմ» է հայտարարել Հարավային Կորեային

Փհենյանը «պատերազմ» է հայտարարել Հարավային Կորեային
30.03.2013 | 13:11

Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ Հարավային Կորեայի հետ անցնում է պատերազմական իրավիճակի։ Այս հայտարարությունն է՛լ ավելի է սրում Փհենյանի հարաբերությունները հարավային հարևանի և ԱՄՆ-ի հետ։ Հյուսիսային Կորեայի պետական քարոզչական միջոցները նշում են, որ այսուհետև ցանկացած սադրանք ստանալու է շատ խիստ պատասխան։
Փհենյանի կողմից վերջին շրջանում գրեթե ամեն օր հնչում են սպառնալիքներ, սակայն վերլուծաբանները կարծում են, որ ԿԺԴՀ-ն դժվար թե սկսի լայնամասշտաբ պատերազմ։ ԱՄՆ-ն քննադատել է Փհենյանի ռազմատենչ հռետորաբանությունը։
Պաշտոնապես պատերազմական իրավիճակը երկու Կորեաների միջև երբեք էլ չի դադարել, քանի որ Կորեական պատերազմը 1953թ. ավարտվել է միայն զինադադարի մասին համաձայնագրի ստորագրմամբ, ինչն այդպես էլ չի վերածվել խաղաղ պայմանագրի։

Դիտվել է՝ 1048

Մեկնաբանություններ