ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Բուրժուազիայի ընտրվելու դեպքում Վենեսուելան կդառնա անկառավարելի

Բուրժուազիայի ընտրվելու դեպքում Վենեսուելան կդառնա անկառավարելի
28.03.2013 | 12:04

Վենեսուելան կդառնա անկառավարելի, եթե նախագահի ընտրություններում հաղթի, բուրժուազիայի դրածոնե։ Այդ մասին հայտարարել է նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլաս Մադուրոն՝ ելույթ ունենալով նախընտրական հանրահավաքում։
Վենեսուելայում նախագահի արտահերթ ընտրությունները տեղի կունենան ապրիլի 14-ին։ «Մենք ոչ միայն պետք է, այլև պարտավոր ենք հաղթանակ տանել։ Պատկերացրեք՝ ինչ կլինի, եթե հաղթի բուրժուազիան. 1-2 ամիս հետո նրանք կսեփականաշնորհեն նավթային ընկերությունը»,- ասել է Մադուրոն։
Բոլոր սոցիոլոգիական հարցումները վկայում են, որ ընտրություններում հաղթանակ կտանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը։

Դիտվել է՝ 1131

Մեկնաբանություններ