ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Բեռնատարը փակել է ճանապարհը`թույլ չտալով դիտորդներին մասնակցել քաղաքապետի ընտրություններին

Բեռնատարը փակել է ճանապարհը`թույլ չտալով դիտորդներին մասնակցել քաղաքապետի ընտրություններին
24.03.2013 | 16:31

Ռուսաստանի Սուկո գյուղից Անապա քաղաք տանող մայրուղում բեռնատար մեքենան փակել է ճանապարհը՝ արգելափակելով ավելի քան 100 դիտորդների ճանապարհը:
«КамАЗ»-ը կանգնել է անմիջապես ճանապարհին՝ փակելով այն։ Ընդ որում, վարորդը ցուցադրաբար դուրս է նետել մեքենայից մետաղական իրեր և ասել, որ վթար է տեղի ունեցել, հնարավոր չէ առաջ գնալ։ Խցանման մեջ է հայտնվել մոտ 100 մեքենա, իսկ դիտորդները 20 կմ ճանապարհը ոտքով են հատել ու հասել Անապա, սակայն ընտրատեղամասերի բացմանը, բնականաբար, ներկա չեն եղել:
Ավելի վաղ հաղորդվել էր այն մասին, որ ոստիկանությունը տարբեր պատճառաբանություններով թույլ չի տալիս Տագանրոգից և Ռոստովի մարզի այլ քաղաքներից «Яблоко» կուսակցության դիտորդներին հասնել Անապա։ Ոստիկանները երկու անգամ կանգնեցրել են ավտոբուսները, որոնցում եղել են դիտորդներ, և արգելել են շարժվել , իսկ երկաթգծի դրամարկղերում ոստիկանությունը սպառնալիքներով հետ է ուղարկել 19 մարդու։
Անապայի նոր քաղաքապետի պաշտոնի թեկնածուները 10-ն են, այդ թվում նաև՝ «Единая Россия» կուսակցության թեկնածուն, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Սերգեևը և «Яблоко»-ի ներկայացուցիչ Ալեքսեյ Եգորովը։ Նախկին քաղաքապետ Տատյանա Եվսիկովան հրաժարական էր տվել՝ առողջական խնդիրների պատճառով։


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2120

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ