Չակ Հեյգելին ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակումը հատաձգվել է հանրապետականների առարկությունների պատճառով։ ԱՄՆ Կոնգրեսի Սենատում դեմոկրատներին երեկ չի հաջողվել հավաքել 60 ձայն՝ իրենց թեկնածուին հաստատելու համար, չնայած երեքշաբթի Կոնգրեսի ռազմական հարցերով կոմիտեն ամբողջ կազմով տվել էր իր համաձայնությունը վարչակազմի կողմից առաջադրված թեկնածուի վերաբերյալ։ Նման իրավիճակն աննախադեպ էր։
Վերլուծաբանները կանխատեսում են, որ Հեյգելը, այնուամենայնիվ, կհաստատվի պենտագոնի ղեկավարի պաշտոնում հավանաբար ամսվա վերջին։