Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Սիրիական ընդդիմությունը բանակցությունների կոչ է անում

Սիրիական ընդդիմությունը բանակցությունների կոչ է անում
11.02.2013 | 12:10

Սիրիական ընդդիմության ազգային կոալիցիայի ղեկավար Ահմեդ Մուազ Խատիբը հայտարարել է նախագահ Բաշար Ասադի ներկայացուցչի հետ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին։ Խատիբը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրել է, որ բանակցությունների թեման իշխանության՝ հնարավորինս անարյուն և առանց կործանումների փոխանցումն է։
Բանակցությունների անցկացման վայր է առաջարկվում երկրի հյուսիսը, որը վերահսկվում է ապստամբների կողմից։ Քննարկվելիք թեմաներից է լինելու նաև իշխանությունների կողմից ձերբակալված ընդդիմադիրների (հատկապես կանանց և երեխաների) անունների հրապարակումը, ինչպես նաև՝ փախստականների հարցը։

Դիտվել է՝ 1173

Մեկնաբանություններ