«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՖԱԹԽ-ն ու ՀԱՄԱՍԸ կբանակցեն

ՖԱԹԽ-ն ու ՀԱՄԱՍԸ կբանակցեն
09.01.2013 | 11:48

Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդ Հալեդ Մեշալը ժամանել է Կահիրե՝ Պաղեստինյան ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասի հետ բանակցություններ վարելու նպատակով։ Այսօր կայանալիք հանդիպման համար որպես միջնորդ հանդես է եկել Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մուրսին։
ՀԱՄԱՍ խմբավորման և Հորդանան գետի արևմտյան ափը վերահսկող ՖԱԹԽ շարժման միջև բանակցությունները մտել են փակուղի դեռևս 2007 թվականին, երբ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ը հաղթեց խորհրդարանական ընտրություններում։

Դիտվել է՝ 1177

Մեկնաբանություններ