«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Մուհամեդ Մուրսին՝ երեկ և այսօր

Մուհամեդ Մուրսին՝ երեկ և այսօր
06.01.2013 | 17:42

Եգիպտական լրատվամիջոցները համացանցում տեղակայել են նախագահ Մուհամեդ Մուրսիի մի տեսագրություն, որտեղ նա ուղղակի ասում է, թե ինչ է մտածում Իսրայելի ու հրեաների մասին: Տեսագրությունը կատարվել է 2010 թվականին, երբ Մուհամեդ Մուրսին դեռ նախագահ չէր և մտքով էլ չէր անցնում նախագահ դառնալ: Հարևան հրեաներին նա անվանել է «խոզերի ու կապիկների սերունդներ» և համոզմունք հայտնել, որ որևէ բանակցություն իսրայելցիների հետ անիմաստ է` ժամանակի ու հնարավորությունների կորուստ: Նա գտնում է, որ սիոնիստները Մերձավոր Արևելքում տեղ չունեն և նրանց պետք է քշել արաբական ու մուսուլմանական հողերից: Մուրսին դեմ է նաև հրեական պետության գոյությանը` սիոնիստները, ըստ նրա, տեղ չունեն պաղեստինյան հողերի վրա:

2012 թ. նախագահ դարձած Մուհամեդ Մուրսին, որ նախկինում գլխավորում էր «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությունը, կարողացավ հրադադար հաստատել Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ կազմակերպության միջև բռնկված հակամարտության ժամանակ:

Դիտվել է՝ 1185

Մեկնաբանություններ