Փետրվարի 24-ին ԱՄՆ կինոակադեմիայի Օսկար մրցանակաբաշխության ժամանակ հարգանքի տուրք կմատուցվի 007 գործակալին նվիրված ֆիլմերին, մասնավորապես կցուցադրվի մի հատված (առայժմ կազմակերպիչները չեն հայտնում, թե ո՞ր ֆիլմից), որը 2012-ին բոլորել է 50 տարին: Նրանք հայտնի չեն դարձնում նաև, թե մրցանակաբաշխությանը ներկա կլինե՞ն Ջեյմս Բոնդի դերակատարները: