«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Egyptair-ը վերականգնում է չվերթները դեպի Սիրիա

Egyptair-ը վերականգնում է չվերթները դեպի Սիրիա
03.12.2012 | 11:41

Եգիպտական Egyptair ավիաընկերությունը հայտարարել է, որ երկուշաբթի կվերականգնի թռիչքները դեպի սիրիական Դամասկոս և Հալեպ քաղաքներ։ Ավիաչվերթները նշված ուղղությամբ դադարեցվել էին երեք օր առաջ՝ անվտանգության նկատառումներից ելնելով։
Անցած շաբաթ մի շարք ավիաընկերություններ դադարեցրել էին օդային կապը Սիրիայի հետ՝ Դամասկոսի մատույցներում ծանր մարտերի և օդանավակայան տանող մայրուղու ռմբակոծման պատճառով։
Egyptair-ի հայտարարության համաձայն՝ օդանավակայանի տարածքն այժմ անվտանգ է։

Դիտվել է՝ 1235

Մեկնաբանություններ