ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

Թուրքիան բացում է խաղաքարտերը

Թուրքիան բացում է խաղաքարտերը
07.10.2012 | 18:54

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավուդօղլին հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնում նախընտրում է տեսնել փոխնախագահ Ֆարուք ալ Շարային. «Նա բավականին ողջամիտ մարդ է և չի մասնակցել երկրում տեղի ունեցող զանգվածային սպանություններին: Ֆարուք ալ Շարայից լավ ոչ ոք չգիտի սիրիական կառավարական համակարգը»,- ասել է նախարարը` վստահեցնելով, որ փոխնախագահը Սիրիայում է և երկրից նրա փախուստի մասին լուրերը ճիշտ չեն: Բացի այդ` Դավուդօղլին գտնում է, որ նրան լավ է վերաբերվում և Սիրիայի ընդդիմությունը: Առայժմ հրապարակմանը չեն արձագանքել ոչ Սիրիայի նախագահը, ոչ փոխնախագահը:

Դիտվել է՝ 1325

Մեկնաբանություններ