ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Ֆրանսիայում պղծել են գերմանացի զինվորների գերեզմանները

Ֆրանսիայում պղծել են գերմանացի զինվորների գերեզմանները
09.07.2012 | 11:41

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի` Ֆրանսիա կատարելիք այցի նախօրեին, Ֆրանսիայի հյուսիսում անհայտ անձինք պղծել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զոհված գերմանացի զինվորների գերեզմանները։ BBC-ի տվյալներով՝ դեպքը գրանցվել է Արդեններ մարզի Սենտ-Էտյեն-ա-Արն գերեզմանատանը։ Վանդալները պոկել են գերեզմաններին տեղադրած փայտե խաչերը և խարույկ վառել։

Հուլիսի 9-ին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պետք է մասնակցեն հանդիսավոր արարողության, որը նվիրված է Ֆրանսիայի 5-րդ հանրապետության առաջին նախագահ Շարլ դը Գոլի և ԳԴՀ առաջին կացլեր Կոնրադ Ադենաուերի առաջին պատմական հանդիպման 50-ամյակին:

Դիտվել է՝ 2341

Մեկնաբանություններ