38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Մի օր Նիկոլն էլ ԱՄՆ-ի, Արևմուտքի հրահանգով կարող է պատերազմ սկսել Ռուսաստանի դեմ

Մի օր Նիկոլն էլ ԱՄՆ-ի, Արևմուտքի հրահանգով կարող է պատերազմ սկսել Ռուսաստանի դեմ
15.08.2024 | 18:45

Եվ արժանանալ ավելի դաժան ճակատագրի, քան Սաակաշվիլին


Ինչպես Հարավային Օսիայի վրա հարձակման հրաման տված ու դրանով իսկ Ռուսաստանի դեմ պատերազմ սկսած Միխեիլ Սաակաշվիլին, ինչպես հետագայում Դոնբասի հանրապետությունների վրա հարձակում նախաձեռնելով, ՌԴ-ի դեմ պատերազմ սկսած Վլադիմիր Զելենսկին, մի օր էլ Նիկոլը մի այլ առիթով, մի խոշոր սադրանքից հետո կարող է պատերազմ սկսել Ռուսաստանի դեմ, բայց մինչ այդ քայլը կամ դրանից հետո երանի կտա նույնիսկ Սաակաշվիլու ճակատագրին:
«Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության սենսացիոն հայտարարության համաձայն՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին 2008 թ. օգոստոսին Ռուսաստանի դեմ պատերազմ է սկսել դրսի հրահանգով: Կուսակցության հայտարարության մասին հայտնել է վրացական հեռուստատեսության Առաջին ալիքը:
Վրաստանը, ինչպես հայտնի է, 2008 թ. օգոստոսի լույս 8-ի գիշերը գնդակոծել է Հարավային Օսիան «Գրադ» համազարկային կրակի կայանքներից։ Վրացական զորքերը հարձակվել են Հարավային Օսիայի վրա և սաստիկ ավերել նրա մայրաքաղաք Ցխինվալը։ Ռուսաստանը, պաշտպանելով Հարավային Օսիայի բնակիչներին, որոնցից շատերն ընդունել էին ՌԴ քաղաքացիություն, զորքեր է մտցրել հանրապետություն և հինգ օր տևած մարտական գործողություններից հետո այնտեղից դուրս մղել վրացի զինվորականներին։
Նույն թվականի օգոստոսի 26-ին Մոսկվան ճանաչել է Հարավային Օսիայի և մեկ այլ նախկին վրացական ինքնավարության՝ Աբխազիայի ինքնիշխանությունը։ Ռուսաստանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ այդ ճանաչումն արտացոլում է առկա իրողությունները և վերանայման ենթակա չէ:
Պատմական այս համառոտ տեղեկանքից հետո վերստին անդրադառնանք Վրաստանի իշխող կուսակցության հայտարարությանը: Կուսակցությունը կոչ է արել կազմակերպել հրապարակային իրավական գործընթաց՝ տևական խաղաղություն հաստատելու համար, որպեսզի հասարակությունն իմանա, թե ով է դավաճանական հանցագործություն կատարել երկրի և ժողովրդի դեմ:
Թե Նիկոլը ողջ մնաց, մի օր էլ Հայաստանում կկազմակերպվի հրապարակային իրավական գործընթաց, և հայ հասարակության անգետ և անորոշության մեջ խարխափող հատվածը նույնպես կիմանա, թե ով, ավելի ճիշտ, ովքեր են դավաճանական հանցագործություն կատարել մեր երկրի՝ Արցախի Հանրապետության, Հայաստանի և հայ ժողովրդի դեմ: Խոսքը, բնականաբար, չի վերաբերում իրականության առջև իրենց ականջները և աչքերը փակած կամ կուրացած նիկոլազոմբիներին, ինչպես նաև Նիկոլի ոհմակի առանցքային ու պետական դավաճանությանը մասնակցած դերակատարներին, որոնք առանց վերոնշյալ դատավարության էլ շատ լավ գիտեն իրականությունը:
«Փաստ է, որ 2008 թ. օգոստոսին Սաակաշվիլու արկածախնդիր գործողությունները ոչ թե նրա հոգեկան անհավասարակշռության, այլ դրսից տրված ցուցումների և լավ ծրագրված դավաճանության արդյունք էին»,- նշված է հրապարակման մեջ:
Վրաստանում հայտարարվածը ճիշտ ու ճիշտ վերաբերում է նաև Նիկոլ հայադավին, որի հակահայ, ըստ Հայաստանի Քրեական օրենսգրքի, որպես պետական դավաճանություն բնութագրվող գործողությունները և հանցավոր անգործության դրսևորումները ոմանք վերագրում են նրա հոգեկան անհավասարակշռությանը, մինչդեռ դրանք իրականում դրսից տրված ցուցումների և լավ ծրագրված դավաճանության արդյունք էին:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 16166

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ