ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

ՄՇԵՑԻ ՀԱԲԻՆ

ՄՇԵՑԻ ՀԱԲԻՆ
23.09.2024 | 20:40

Գյուղական պատառիկներ շարքից

Գյուղը կամաց֊կամաց անհետանում էր թանձր մառախուղի մեջ։ Նեղ փողոցներն անձրևից հետո պատվել էին ցեխախառն զանգվածով ու տեղ-տեղ դժվարամում էր անցնելը։

Խաչունց Հաբին (Համբարձում էր անունը) էշին ձմեռվա փայտ բարձած տուն էր գալիս անձրևից թրջված, ջրի մեջ կորած, երբ հեռվից Մեծ Խաչերի կողմից ականջին է հասնում գյուղում ճանաչված Սամսոնի ձայնը։

- Վա՜ հ, էս Սամսոնը էս մթան իրիկնամուտին ինչի՞ է կատաղել։ ՈՒրեմն մի բան էն չի, չու՜, ա՛յ էշ, երիշ արա, բան չմնաց, հեսա տեղ ենք հասնում,- ինքն իր հետ խոսելով, ցեխակելոլ Հաբին հազիվ քայլում էր էշի հետևից։

- Եկա՜վ, եկա՜վ, Հաբի դային է,- ձայն էին տալիս այս ու այն կողմից, իսկ Հաբին անտեղյակ, չգիտեր թե ինչ է եղել։

- Սամսո՛ն, ձենդ հեռվից ականջիս մեջ էր, ի՞նչ է եղել։

- Ի՜նչ պիտի ըլի Հաբի, ասում են գյուղի վերին կռնատակի հանդից, թուրքերը մի բելուկ ոչխար են տարել։ Դե թե որ

կողմի վրա են տարել, մեր տղերքը չեն իմանում։ Չանգը, թոխպը էնքան թանձր է եղել, որ էդպես նաղդը մի բելուկ ոչխարը չկա։

- Լավ, բա էդ ոն՞ ց եղավ, քնած էի՞ն մեր չոբանները, վա՜յ, ես տրանց մերը,- ասաց Հաբին նստելով ճամփի կողքին ընկած մեծ քարի վրա։

Գյուղի ահել ջահեները հավաքվել լուռ սպասում էին, թե ինչ որոշում պիտիկայացնի Հաբին։

Հաբին, չնայած տարիքով էր, ախ վախ չի ունեցել, ահ ու սարսափ է եղել թուրքերի համար։

Պատմում են, որ թուրքերը Հաբու անունը լսելով, մկան ծակը 100 մանեթով են առել ու ռիսկ չեն արել մոտենալ Հաբու գյուղին։

- Սամսո՛ն, ես Հաբին չլինեմ, թե սաղը թրիս տակով չանցնեն։ Թևոս, էս էշը մեղք է, տար բեռն իջեցրու, մեր պառավին ասա Մոսին հրացանս իր պատրոնդաշով թող տա բեր,շուտ արա, ոտդ կախ չանես, լսեցի՞ր։

Անձրևը շաղում էր, մառախուղը չորս կողմը պատած, Հաբին, Սամսոնը, ճըլզ Խորենը շարժվում էին դեպի թուրքերի

յուրդը։

Արդեն հասվեհաս էին թուրքերի յուրդին, երբ շները սկսեցին հաչել։

Հաբին սաղին մեկ-մեկ ճանաչում էր։ Դրանց մեջ Ահմադ անունով մեկը կար, որ գող ավազակի մեկն էր և հենց Ահմադին էին առաջինը ուզում տեսնեն։

Հաբին մի կրակոց օդ արձակելով, տղաներով մոտենում էր թուրքերի օբային, երբ օբայից երկու թուրք դուրս եկան ու ճանաչելով Հաբուն, տեղում քարացան։

- Հաբի՛, խոշ գալդըմ, նաօլդուն, խեր օլսուն։ (Հաբի, բարով ես եկել, ինչ ա եղել, խեր ըլնի)։

- Հեչ դեյմա, Ահմադ հարդադը,Ահմադ լազմ մանա: (Մի խոսա, Ահմադը որտե՞ղ է,Ահմադն է ինձ պետք)։

- Գարդաշ Հաբի, բիլմիրամ, օնուն արվադն ինդի չաղըրամ: (Եղբայր Հաբի, չգիտեմ,հիմա կանչեմ իր կնոջը)։

- Աղը՜զ, Սուլֆ՜ա, գալ գյորախ, սոզ դեյամ։ (Աղչի Սուլֆա, արի այստեղ, խոսք ունեմ ասելու)։

- Ահմադ հարա գեդիր (Ահմադը ու՞ր ա գնացել)։

- Քյանդա գեդիր, բեշ սհաթ վար։ Մանա դեյիր սաբաղ գալարամ։ ( Գյուղա գնացել, հինգ ժամ է արդեն, ինձ էլ ասել է առավոտ եմ գալու)։

- Մուրթուզ քիշի,-ասաց Հաբին աչքերը չռելով վրեն,- բու համան Ահմադ բիզիմ գոյուն ափարլար, ալլահն, սանոլն, մանոլմ, ինդի գեթ գոյուն գյաթ բուրա։

( Մուրթուզ քիշի, Ահմադը մեր ոչխարները տարել ա, Աստված վկա, քո արև, իմ արև, հիմա գնա ոչխարները բեր)։

- Յախշի գարդաշ Հաբի, ինդի գեդիրամ։ Բիր ուչ սհաթա սորա գալ, յա ալլահ։

(Լավ եղբայր Հաբի, հիմա կգնամ, մի երեք ժամից եկեք, յա ալլահ)։

- Տղե՛րք,ասաց Հաբին, մեր էստեղ մնալը իզուր է, եկեք իջնենք ձորը, էն մեծ քերծի տակ կրակ վառենք, համ շորներս չորացնենք, համ էլ ճըլըզին ուղարկենք տնից ուտելիք բերի, մի թիքա անենք, մինչև տեսնենք ինչ ա գալիս գլխներիս։

- Խորեն, գնա մեր տուն,Նազլուին ասա հաց սարքի բեր։ Հա չմոռանաս, կասես պադվալի էն վերին պոլկայի աջի կողմի բալոնից էլ մի լիտր օղի սարքի բեր, բաժակներ էլ կբերես, դե ձին նստի գնա,սպասում ենք քեզ։

(շարունակելի)

Սամվել ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

21.09.2024 թ.

Դիտվել է՝ 3407

Մեկնաբանություններ