Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

ՀՀ տարածքով Թուրանական միջանցք չտալու համար մեզ պետք է Ռուսաստանի օգնությունը

ՀՀ տարածքով Թուրանական միջանցք չտալու համար մեզ պետք է Ռուսաստանի օգնությունը
25.08.2024 | 16:02

2024 թ. մարտին Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, խոսելով Հարավային Կովկասում խաղաղության հաստատման մասին, նշել էր.

«Բացի ԵՄ ներգրավվածությունից՝ մենք սպասում ենք նաև Թուրքիայի՝ նրա տարածաշրջանային առաջնորդության ներգրավմանը։ Անկարան կարող է ուժեղ ազդեցություն ունենալ տարածաշրջանի հաղորդակցուղիների բացման և տարածաշրջանում իր գերակա ուժի դերը հաստատելու համար»։

Կարող ենք փաստել, որ Արևմուտքը, տարածաշրջանի հաղորդակցման ուղիների վերահսկման գործում, բացի իրենից, տեսնում է նաև Թուրքիային` նրա առաջնորդական դերով։

Այսինքն, կան տարածաշրջանի հաղորդակցման ուղիների վերահսկման երկու միմյանց հակադիր շահառուներ` Արևմուտք-ՆԱՏՕ-Թուրքիա (Թուրան) և Ռուսաստան։

Ռուսաստանի կողմից ՀՀ տարածքով անցնող ուղիների վերահսկման իրավական հիմքը 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունն է և դրա 9-րդ կետը։

Եթե Հայաստանը մնա մեն-մենակ Արևմուտք-Թուրքիա դաշինքի դեմ, ապա չի կարողանա ինքնուրույն վերահսկել իր տարածքով անցնող ճանապարհները, որպեսզի դրանք չդառնան Թուրանական միջանցք` գործիք Արևմուտքի ձեռքին Ռուսաստանի դեմ պատերազմում։

Այդ կոմունիկացիաների վրա Հայաստանի սուվերենությունը պահելու և ՀՀ տարածքով Թուրանական միջանցք չտալու համար մեզ պետք է Ռուսաստանի օգնությունը։ Իսկ դա կարելի է անել միայն 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը կատարելու միջոցով, ինչում շահագրգռված է նաև Ռուսաստանը։

Եթե նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետը Հայաստանը չկատարի և հետ կանչի իր ստորագրությունը, ապա նա իր ձեռքով սկիզբ կդնի ՀՀ տարածքով Թուրանական միջանցքի բացմանը` այդ կոմունիկացիաների վրա իր սուվերենության կորստով։

Հայկ Այվազյան

Դիտվել է՝ 1177

Մեկնաբանություններ