38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Երկիրն ամուր է իր զինվորով

Երկիրն ամուր է իր զինվորով
22.07.2008 | 00:00

ԵՐԴՎՈՒՄ ԵՆ
Ես վերադարձել եմ Արցախից, ուր ներկա էի առաջնեկ թոռնիկիս զինվորական երդման արարողությանը։ Գեղեցիկ իրականության գեղեցիկ պատրանքը դեռ աչքերիս առջև է. հրապարակում շքեղ հագնված, մարտական զենքն ամուր ձեռքով պահած մեր տղաներն են, երեկվա մեր մանկիկները, հայրենիքի այսօրվա զինվորները։ Ականջներիս մեջ կրկին կապիտան Աղաջանյանի ձայնն է.
-Կուրսանտ Ղևոնդյան...
-Ե՛ս եմ։
-Երդման արարողության համար՝ ինձ մոտ։
-Լսում եմ։
Եվ հատու քայլերով առաջ է գալիս նա՝ իմ զինվոր թոռնիկը։ Ես չեմ ճանաչում նրա ձայնը, որն այլևս զինվորի ձայն է, նրա քայլվածքը, նրա հայացքը... Եվ մյուս բոլոր-բոլորն էլ դադարում են ճանաչել իրենց զավակներին. նրանց առջև երկրի քաջազունն է։ Ռազմիկը։
Ավելի շուտ ծնողներին, քան զինվորներին է, ասես, ուղղում իր խոսքը հանդիսավոր արարողության գլխավոր հրամանատարը՝ փոխգնդապետ Սուրենյանը.
-Երկիրն ամուր է, հզոր է ու անպարտ իր նույնքան ամուր, նույնքան հզոր և նույնքան անպարտ բանակով, և դրա էստաֆետն այսօր ձեզ է հանձնվում այլևս։ Շնորհավորում եմ։
Ի պատասխան հնչում է եռակի «ուռան», որ արձագանքվում է շրջակա սարերում ու անտառներում։
-Դուք գիտե՞ք,- հուզմունքների աշխարհից ինձ հետ է բերում խորհրդային բանակի նախկին գնդապետ, արցախյան ազատամարտի մասնակից իմ մտերիմը, որի հետ երկար ճամփա էինք անցել՝ «Երբ գալիս է սեպտեմբերը» կինոնկարի ոճով մեր թոռնիկների զինվորական երդման արարողությանը ներկա գտնվելու ,- սա ինձ համար նորություն չէ, բայց, զարմանալիորեն, ամեն անգամ ես այն նմանեցնում եմ հարսանյաց հանդեսի, երբ ամեն ինչ շատ հանդիսավոր է, տագնապալից, պատասխանատու և միաժամանակ շատ գեղեցիկ ու անմոռաց։ Իսկական ծառայությունն սկսվում է դրանից հետո միայն։ Երդումը նորակոչիկից զինվոր դառնալու վավերացումն է։
Տանյա ԹԱՆԴԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 10001

Մեկնաբանություններ