38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Աղոթարան

Աղոթարան
20.09.2024 | 00:01

Բոլորի Արարիչ Աստված,

Գթա վշտացածիս, աղաչում եմ `

Զորացրու, Հույս իմ,

Ապրեցրու՛, Աստված իմ,

Արժանացրու՛, Տեˊր իմ,

Պատիժներից ազատիˊր, Դատավոˊր իմ,

Պարգևիˊր, Տեˊր իմ,

Հաստատիˊր, Տեˊր, քո երկյուղով

Եվ սիրով առաջնորդիˊր

Դեպի Քո պատվիրանները,

Նավորդիˊր աշխարհի ծովում:

Ցնորմունքից տարակուսեցի,

Պես-պես սնոտի բաներով գայթակղվեցի,

Ճանապարհից մոլորվեցի,

Շեղվեցի սուրբ շավղից,

Ընկա և գլորվեցի:

Այժմ հավատով ու հույսով

Արարչիդ ապավինեցի. ողորմիˊր,

Տեˊր, բարձրացրու՛ և կանչիր Քեզ մոտ:

Եվ Քեզ փառք Որդու և Սուրբ Հոգուդ հետ

Այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից:

Ամեն

Դիտվել է՝ 2477

Մեկնաբանություններ