38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ի՞նչ նոր դավադրություն է Փարիզը պատրաստել Հայաստանի դեմ

Ի՞նչ նոր դավադրություն է Փարիզը պատրաստել Հայաստանի դեմ
15.09.2024 | 19:40

Ֆրանսիայի ԱԳ ղեկավարը սոցցանցերից մեկում հայաստանամետ գրառում է արել, որը, ըստ իս վատ նշան է` որ Փարիզի ակտիվ մասնակցությամբ նոր ստորություն է պատրաստվում Հայաստանի դեմ:

Փարիզում վաղուց են հասկացել, որ կիսագրագետ հայաստանյան հանրությանը կարելի է խաբել հայամետ զառանցանքներով ու կատարել հայակործան քայլեր:

Օրինակները բազմաթիվ են:

Սկզբից Ֆրանսիան հայկական հարցը օգտագործում էր որպես շանտաժ Օսմանյան կայսրությունից ինչ-որ բան պոկելու համար, որից հետո այդ ինչ-որ բանը ստանալուց հետո «մոռանում» էր հայերի մասին:

1921 թ-ին հենց Ֆրանսիան է Կիլիկիան նվիրել Թուրքիային, որի հետևանքով Կիլիկիան ամբողջությամբ հայաթափվեց, բայց հայերը դա չեն հիշում ու երախտապարտ են Փարիզից «Գիշի» նավով մի քանի հարյուր հայի փրկության համար:

2022 թ-ի հոկտեմբերի 6-ին հենց Ֆրանսիայի նախագահ Մակրոնի ակտիվ մասնակցությամբ և հովանավորությամբ է Նիկոլն Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս: Բայց հայերը երախտապարտ են Ֆրանսիայից այն բանի համար, որ Փարիզի քաղաքապետը եկավ Կոռնիձոր, թոզ փչեց մեր հանրության աչքերին ու գնաց:

Մեր հանրության զգալի մասը սիրում է, երբ իրեն խաբում են: Խաբում են շատ էժանագին, օրինակ` Մարսելը կամ չգիտեմ որ քաղաքը ճանաչում է Արցախի անկախությունը կամ դատապարտում է Արցախում տեղի ունեցած ցեղասպանությունը, որը առոչինչ է`անիմաստ որոշում:

Իրականում հայամետ հայտարարարություններ անող Ֆրանսիան ոչ մի հակաադրբեջանական քայլ չի արել ու չի էլ անելու:

Ֆրանս-ադրբեջանական հարաբերությունները, չնայած բարձրաձայնվող երկուստեք խնդիրներին, շարունակում են զարգանալ ու առաջ գնալ:

Իսկ հայերը թող շարունակեն հավատալ Փարիզից հնչող հայամետ անիմաստ «երգերին», որոնց քողի ներքո ֆրանսիացիներն իրենց «սև գործը» կանեն ու կրկին կծիծաղեն հայերի միամտության և անմաստ նվիրվածության վրա:

Ի դեպ, Հայաստանում ռուսների ներկայության դեմ պայքարող Փարիզը մի օր չհայտսրարեց, որ եթե հայերը դուրս բերեն ռուսական ռազմաբազան իրենք կփոխարինեն ռուսներին: Դա նրանց պետք չէ քանի որ Փարիզն անկեղծ է` նա Հայաստանը մաքրում է ռուսներից իր ՆԱՏՕ-ի գործընկեր Թուրքիայի համար...

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 4266

Մեկնաբանություններ