Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենքը։ «Ես լավ եմ հասկանում, որ այս օրենքի ստորագրումը քննադատություն կառաջացնի որոշ օտարերկրյա գործընկերների շրջանում, բայց մենք՝ վրացիներս, երբեք չենք վախեցել օտար գնահատականներից, երբ դա պահանջել են մեր հավատը, առողջ բանականությունը և երկրին հավատարմությունը»,- պարզաբանել է Պապուաշվիլին:               
 

Նրա միակ նպատակը օրակարգն իրենով լցնելն է

Նրա միակ նպատակը օրակարգն իրենով լցնելն է
24.05.2024 | 20:15

Զրո ուշադրություն ուղերձին, զրո ուշադրություն Չվարչապետին, զրո տարածում և մեկնաբանում:

Երկրում միակ քաղաքական օրակարգ թելադրողը Սրբազան Պայքարն է: Դա է նրա անհանգստությունը, ինչը նա փորձում է բեկել:

Մնացեք բացառապես Սրբազան Պայքարի օրակարգի մեջ: Նորից եմ կրկնում՝ նրա միակ նպատակը իրենով և ձեր օգնությամբ այդ օրակարգից ձեզ շեղելն է, այն իրենով լցնելը: Որևէ խայծ կուլ մի տվեք:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2797

Մեկնաբանություններ