ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Աշխարհաքաղաքական վեկտորի հարկադիր ընտրություն

Աշխարհաքաղաքական վեկտորի հարկադիր ընտրություն
02.03.2024 | 11:43

Փաստորեն Ռուսաստան-Հայաստան աշխարհաքաղաքական վեկտորի ընտրությունը մեզ համար հարկադիր ընտրություն է, քանի կան Թուրքիան իր արբանյակ Ադրբեջանով, Իրանի երեսուն միլիոնանոց թուրքական բնակչությունը, Վրաստանի մեզ սահմանամերձ թուրքական բնակչությունը։

Ցավոք, ամենևին էլ կամայական չէր, որ այսօր մի դուրսպրծուկ ասի, թե ես փոխում եմ ուղղությունը։

Եվ դրա հաստատումը եղավ ԵՄ-ի ակնարկը Հայաստանին, որ տարածաշրջանում իրենց գործակալը Թուրքիան է և Հայաստանը պետք է շարժվի Թուրքիայի խորհրդատվությամբ։ Հիմա արդյոք թույլ Հայաստանը կարո՞ղ է Թուրքիային պարտադրել որոշ իր իրավունքները, թե՞ Ռուսաստանը՝ Հայաստանում ունեցած իր շահերը պաշտպանելով՝ Թուրքիային, նաև Ադրբեջանին պարտադրի Հայաստանի համար որոշակի զիջումներ

Ինչպես տեսնում ենք, սնանկ դուրս եկավ այն մտայնությունը, թե ԱՄՆ-ը կամ ԵՄ-ն կպաշտպանեն բացարձակ Հայաստանի շահերը առանց Թուրքիայի և Ադրբեջանի հետ համաձայնության։

Ընդ որում, այդ մասին նրանք պարզ ասել էին նաև ՀՀ վայ նախագահ Արմեն Սարգսյանին 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ վերջինս թռել էր Բրյուսել, որպեսզի ՆԱՏՕ-ն սահմանափակի Թուրքիայի գործունեությունն ընդդեմ Հայաստանի։ Սակայն նրան պարզորոշ հասկացրել էին, որ տարածաշրջանում իրենց գործակալը Թուրքիան է և մենք պիտի կատարենք նրա պահանջները։

Ապուշների համար պատմությունը կրկնվում է և ՆԱՏՕ-ն, ԵՄ-ն երկրորդ անգամ են կրկնում, որ Թուրքիայի վարած քաղաքականությունն իրենց ձեռք է տալիս։

Եվ միակ ուժը, որը տարածաշրջանում կարող է ընդդիմանալ Հայաստանը կլանելու թուրքական գայլի անհագուրդ ախորժակին, կրկին մնում է Ռուսաստանը։ Եվ այսքանից հետո վարել հակառուսական քաղաքականություն, ՀԱՊԿ-ից դուրս գալու փորձեր կատարել, դա նաև հակահայկական քաղաքականություն է։

Մի խոսքով, դա Թուրքիայի, ՆԱՏՕ-ի պատվերն է։

Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ

Դիտվել է՝ 2414

Մեկնաբանություններ