Telegram-ի հանրահայտությունն ավելացել է մի քանի երկրներում, ներառյալ Ֆրանսիան և ԱՄՆ-ը, Ֆրանսիայում սոցիալական ցանցի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալությունից հետո՝ տեղեկացնում է TechCrunch պորտալը։ Ֆրանսիայում Telegram-ը բարձրացել է առաջին հորիղոնական «Սոցիալական ցանցեր» կարգում:                
 

Իրանը հեռանում է Սիրիայից

Իրանը հեռանում է Սիրիայից
07.10.2012 | 18:59

Իրանը Սիրիայից դուրս է բերել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ Քոդս» ստորաբաժանման 275 ծառայողների` գրել է բրիտանական Sunday Times-ը: Մեկուկես տարի Սիրիայում շարունակվող ներքաղաքական ճգնաժամի ընթացքում կառավարական զորքերին աջակցություն ցուցաբերող իրանցի հատուկ ջոկատայինների Սիրիայից դուրս բերելը Իրանը պայմանավորել է տնտեսական իրավիճակի կտրուկ վատթարացմամբ: Սակայն քաղաքական որոշ վերլուծաբաններ գտնում են, որ իրանցի զինվորները հեռացան, որովհետև Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի ղեկավարության տակ գտնվող կառավարական զորքերն ի վիճակի են միայնակ դիմակայել զինված ընդդիմադիրներին:

Դիտվել է՝ 1343

Մեկնաբանություններ