Հնդկաստանի հյուսիսարևելյան նահանգներում ավելի քան 40 մարդ է զոհվել հորդառատ անձրևների հետևանքով առաջացած սողանքների պատճառով։ Լրատվամիջոցների տվյալներով՝ միայն Ասսամա նահանգում արտակարգ իրավիճակում հայտնվել է մոտ 800 հազար մարդ։ Սա արդեն վերջին ամիսներին բնական աղետի երկրորդ հարվածն է։ Հուլիսին Ասսամայում ջրհեղեղի հետևանքով մահացել է ավելի քան 120 մարդ։
Աղետի գոտում է հայտնվել ընդհանուր առմամբ 2 միլիոն բնակիչ, մեկ քառորդը զրկվել է տանիքից։ Իրականացվում են փրկարարական աշխատանքներ, ուղղաթիռներով բնակիչներին հասցվում է ջուր և սնունդ։