Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենքը։ «Ես լավ եմ հասկանում, որ այս օրենքի ստորագրումը քննադատություն կառաջացնի որոշ օտարերկրյա գործընկերների շրջանում, բայց մենք՝ վրացիներս, երբեք չենք վախեցել օտար գնահատականներից, երբ դա պահանջել են մեր հավատը, առողջ բանականությունը և երկրին հավատարմությունը»,- պարզաբանել է Պապուաշվիլին:               
 

Աֆրիկյան միությունն առաջին անգամ կին կղեկավարի

Աֆրիկյան միությունն առաջին անգամ կին կղեկավարի
16.07.2012 | 11:41

Աֆրիկայի 54 երկրներ միավորող Աֆրիկյան միության նախագահ առաջին անգամ կին է ընտրվել։ Միությունը կղեկավարի Հարավաֆրիկյան Հանրապետության ներքին գործերի նախարար Նկոսազանա Դլամինի-Զուման, ով նաև Հարավաֆրիկյան հանրապետության նախագահի նախկին կինն է։

63-ամյա Դլամինի-Զուման համարվում է Հարավաֆրիկյան Հանրապետության կառավարության ամենափորձառու անդամներից մեկը։ Նա երկար տարիներ զբաղեցնում է ներքին գործերի նախարարի պաշտոնը, եղել է նաև արտաքին գործերի և առողջապահության նախարար։
Քննադատները կարծում են, որ նրա թեկնածության առաջադրումը խախտել է օրենքը, համաձայն որի՝ Աֆրիկյան միության ղեկավարի պաշտոնը չեն կարող զբաղեցնել Աֆրիկայի առաջատար երկրների ներկայացուցիչները։

Դիտվել է՝ 1954

Մեկնաբանություններ