Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենքը։ «Ես լավ եմ հասկանում, որ այս օրենքի ստորագրումը քննադատություն կառաջացնի որոշ օտարերկրյա գործընկերների շրջանում, բայց մենք՝ վրացիներս, երբեք չենք վախեցել օտար գնահատականներից, երբ դա պահանջել են մեր հավատը, առողջ բանականությունը և երկրին հավատարմությունը»,- պարզաբանել է Պապուաշվիլին:               
 

«Հայաստան» համահայկական հիմնադրամը 20 տարեկան է

«Հայաստան» համահայկական հիմնադրամը 20 տարեկան է
30.05.2012 | 03:27

«Միասին մենք մեծ ճանապարհ ենք անցել: Անհնար է նույնիսկ թվարկել այդ 20 տարիների ընթացքում իրականացված ծրագրերը: Դրանք այնքան շատ են ու բազմաբնույթ, որ մեզ մնում է միայն արձանագրել, որ առանց «Հայաստան» համահայկական հիմնադրամի այլևս անհնար է պատկերացնել Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը: Սա հոբելյան է, որ մեզ ուրախություն և հպարտություն է ներշնչում, մյուս կողմից առիթ է ոգևորության ու նոր եռանդով գործի լծվելու»,- «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի այսօրվա նիստում ասել է խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` շնորհավորելով նիստի մասնակիցներին հիմնադրամի կազմավորման 20-ամյակի առթիվ:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները, նախագահի առաջարկությամբ, քննարկել են մայրաքաղաքի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնի հարևանությամբ Կոմիտասի թանգարան հիմնելու հարցը: Սերժ Սարգսյանը կարծիք է հայտնել, որ այն չպետք է սոսկ թանգարան լինի, այլ թանգարան-մշակութային կենտրոն, որտեղ ոչ միայն մեր ժողովուրդը, այլև Հայաստան այցելող հյուրերը հնարավորություն կունենան ծանոթանալու Կոմիտասի թողած ողջ ժառանգությանը:

Անի ՄԱՐԴՈՅԱՆ

Դիտվել է՝ 7682

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ