38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններն ու ՀՀ ԱԳՆ-ի լռությունը

Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններն ու ՀՀ ԱԳՆ-ի լռությունը
25.09.2024 | 09:26

Երեկ Ադրբեջանի Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ Ալիևը հերթական ռազմատենչ ու հայատյաց ելույթով է հանդես եկել, որին ՀՀ ԱԳՆ-ն, իհարկե, չի արձագանքել. չի կարող, չէ՞, խաթարվել «խաղաղության» այս «վեհ գործընթացը»:

Ահա Ալիևի ելույթից մի հատված․

«Հայոց բանակը ջախջախվեց։ Հայաստանը կապիտուլյացիա է ստորագրել։ Դրանից հետո ես հրամայեցի դադարեցնել ադրբեջանական բանակի հաղթանակի փառապանծ երթը։ Այսօրվա իրականությունը հստակ ցույց է տալիս, որ դա ճիշտ որոշում էր, և հետագա իրադարձությունները հաստատեցին դա։ Ուստի սեպտեմբերի 20-ը՝ մեր ինքնիշխանության ամբողջական վերականգնման օրը, չպետք է մոռանալ, և այս պատմական ճշմարտությունը միշտ պետք է ներկա լինի բանակցությունների սեղանի շուրջ։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ոչ ոք խաղաղության պայմանագիր չառաջարկեց նացիստական Գերմանիային։ Ֆաշիստական Գերմանիան բաժանվեց մի քանի մասի, իսկ կապիտուլյացիոն ֆաշիստական պետությունը պատժվեց։ Ի հակադրություն, այստեղ կապիտուլացված ֆաշիստական պետությունը ոչ միայն խուսափել է պատժից, այլև ստացել է բազմաթիվ արտոնություններ։ Ամերիկան այժմ նրանց տրամադրում է 250 միլիոն դոլար, որը նրանք կօգտագործեն իրենց ներքին նպատակների համար, մինչդեռ այդ գումարի մի մասը կտրամադրվի զենք գնելուն՝ մեր դեմ։ Ո՞վ է կրում այս պատասխանատվությունը, և ո՞վ է պատասխան տալու ապագայում։ Նրանք, ովքեր տրամադրում են այս գումարը, ներառյալ, այսպես կոչված, «Խաղաղության եվրոպական հիմնադրամը», ցույց են տալիս կեղծավորության բարձր մակարդակ: Հիմնադրամը նախատեսված է զենքի համար, սակայն նրանք այն անվանում են խաղաղության հաստատություն: Հայաստանը շահում է այս պայմանավորվածությունից՝ անվճար զենք ստանալով Ֆրանսիայից»։

Այս ելույթում Արցախի դեմ ագրեսիա սանձազերծած ու հայերի էթնիկ զտում կազմակերպած բռնապետը դեռ մի բան էլ Հայաստանին է փորձում ներկայացնել որպես «ֆաշիստական»։ Դա անում է մի ղեկավար, որը ռազմավարի պուրակ է բացել ու այնտեղ հայ զինվորների մանեկեններ տեղադրել, որ մանկապարտեզից սկսած երեխաները գնան ու դա տեսնեն իրենց հարևան հայերի մասին։ Սա ասում է ղեկավար, որ քնած հայ սպային կացնահարողին հերոսացրել ու ցմահ թոշակ է տալիս, ով իր վարչակարգը պահում է հայերի դեմ ատելության չդադարող քարոզով ու ագրեսիայի մշտական սպառնալիքով։ Բայց այս ամենի մասին ՀՀ-ում խոսող պաշտոնյա չկա, այս ամենի մասին մեր իրականության մեջ պետք է լռել․․․Չէ՞ որ «խաղաղությանը» բան չմնաց, մի քիչ էլ զիջենք, խեղճանանք, ու վերջ:

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 2341

Մեկնաբանություններ