38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ալիևը խոստովանում է, որ կասեցրել է խաղաղության գնալու ցանկացած հնարավորություն

Ալիևը խոստովանում է, որ կասեցրել է խաղաղության գնալու ցանկացած հնարավորություն
24.09.2024 | 08:47

Իլհամ Ալիևը հերթական ինքնախոստովանական ցուցմունքն է տվել միտումնավոր պատերազմ սանձազերծելու ու ատելություն քարոզելու մասին:

«Օկուպացիայի ժամանակ տարբեր մայրաքաղաքներից մեզ բազմիցս ասում էին, որ այս հարցը, այս հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Հիշում եք նաև, որ կար մի թեզ՝ ռազմական լուծում չկա, և այն պետք է լուծվի խաղաղ ճանապարհով։ Ընդ որում, այն ժամանակ դա չէր կոչվում «առաջին Ղարաբաղյան պատերազմ», բայց ասում էին՝ պետք է հաշվի առնել նաև ղարաբաղյան պատերազմի արդյունքները։ Այսինքն՝ ինչի՞ հետ էին ուզում, որ հաշտվեինք։ Նրանք ուզում էին, որ մենք ընդունենք պարտությունը։ Նրանք ուզում էին, որ մեր ժողովուրդը հաշտվի այդ պարտության հետ։ Մյուս թեզն էլ այն էր, որ պետք է սկսել համագործակցել Հայաստանի հետ։ Հասարակական կազմակերպությունների միջոցով անց էին կացվում տարբեր սեմինարներ։ Մեր հանրության մեջ ոմանք իրենց ծախել են օտար շրջանակներին, մասնակցել այդ դասընթացներին, հարաբերվել հայերի հետ, գործարքների գնացել, նրանց հետ համատեղ հանդիպումներ կազմակերպել։ Ի՞նչ կապ կարող էինք ունենալ արյունարբու թշնամու հետ, ով իրագործել է Խոջալուի ցեղասպանությունը և գետնին հավասարեցրել մեր բոլոր քաղաքներն ու գյուղերը Ղարաբաղի տարածաշրջանում։ Բայց այս օկուպացիան հավերժացնել ցանկացողների նպատակն այն էր, որ ապագա սերունդը՝ երիտասարդ սերունդը, այլևս չուզենա պատերազմ, որ մենք խաղաղության հասնենք Հայաստանի հետ, և այդպիսով օկուպացիան մնա։ Մենք՝ Ադրբեջանի ժողովուրդս, փշրեցինք այս բոլոր ծրագրերը, տապալեցինք դրանք»։

Սա հատված է Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևի՝ սեպտեմբերի 20-ին օկուպացված Ստեփանակերտում ադրբեջանցի երիտասարդների հետ հանդիպման ելույթից։

Այս ելույթով Ալիևը հերթական անգամ խոստովանում է, որ կասեցրել է խաղաղության գնալու ցանկացած հնարավորություն, թույլ չի տվել հանրության մեջ սերմանվի հաշտեցման ու խաղաղության գաղափար, մերժել է կարգավորման խաղաղ ճանապարհը, այսօր էլ նա ակտիվորեն ձերբակալում է հայերի դեմ ատելության քարոզը դատապարտող ադրբեջանցիներին։ Միևնույն ժամանակ Ալիևը փշրում է Փաշինյանի այն թեզը, թե միջազգային հանրությունը մշտապես դիտարկել է Արցախն Ադրբեջանի մաս։ Նման բան չի եղել, առաջարկվել են փոխզիջումային լուծման տարբերակներ, որոնք Ադրբեջանը մերժել է, քանի որ խաղաղ ու փոխզիջումային կարգավորման դեպքում Արցախում հայկական ներկայությունը լինելու էր շարունակական ու երաշխավորված։

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 1453

Մեկնաբանություններ