ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Երկիր Նաիրիի» ֆոնին սելֆիներ արած քողընկեցը

«Երկիր Նաիրիի» ֆոնին սելֆիներ արած քողընկեցը
03.03.2023 | 07:32

Առնվազն զարմանալի կլիներ, եթե հանրությունից քերած-քամած հարկ ու տուրքի հաշվին աշխարհով մեկ զբոսաշրջային «տուր»-ի դուրս եկած, բրենդային խանութներից մի քանի քռչ ու փալաս գլխին քաշած, «մի երկու ոստրե կերած», «մի երկու գիրք կարդացած», «մի երկու օպերա լսած», ինքնաթիռներում «Երկիր Նաիրիի» ֆոնին սելֆիներ արած քողընկեցը բաց թողներ հարմար առիթն ու իր խառնափնթոր շարադրանքով կրկին չթիրախավորեր հայ մարդու տածած սերը հայրենիքի հանդեպ:


Եվ «կրքոտ» պաթոսով չբացահայտեր անհավասարակշիռ հոգեվիճակն ու չդիմեր մոնոլոգի ժանրին, թե.
«…այն, ինչ մենք բնորոշում ենք որպես հայրենիքի հանդեպ սեր, ընդամենը նվնվոց է՝ ամբարտավանների’, ինքնահավանների’, ապրո’ղ հայրենիքից, ապրո’ղ քաղաքներից, ապրո’ղ հայրենակիցներից, նրանց կենցաղից՝ կարկանդակից, եգիպտացորենից, ռեստորանների երաժշտությունից ամաչողների’, այդ ամենը չսիրողների’, այդ ամենից իրենց
«հեռացնողների’» անհոդաբաշխ նվնվոց»:
Մեջբերված բառակույտն ինչո՞վ համարժեք չէ Շուրա Բալագանովի` հոգեկան տվայտանքի պահին արտասանած հայտնի դամբանաճառին.
«Ընկերներ, միջազգային իրադրությունը… Մեր պատասխանը Չեմբեռլենին… Իսկ ես նրան ծեծեցի կշռաքարերի համար»:


Հազար մաղով անցած ու հազար մաղից հաց կերած, ամենուր «էթիկայից» ու «էսթետիկայից» հանրային քննարկումներ ծավալող պռտկերես սույն օբյեկտն այդպես էլ չյուրացրեց, որ ինչպես ռուսը կասեր`«дурной тон», ժողովրդի` հայրենասիրության մասին ունեցած հավաքական ընկալումն անցկացնել սեփական քրքրված պրիզմայով ու այս էլ որերորդ անգամ, որակել որպես «անհոդաբաշխ նվնվոց»:
«Առաջին» կոչվելու համար ինքնամատույց կուրծքը վահան դարձրած այս ցուցանքը, որ զբաղված է հայաստանյան պետբյուջեն մաշեցնելով, զուգահեռ էլ որոշակի հիմնադրամներ մաքրազարդելով, կնոջ կերպարանք առած իսկական Կորեյկո է, որի ամեն քայլն ու արաքը շատ վատ բեմադրված տրագիկոմեդիա է, կեղծիք, քաղքենիություն:
Ողբերգություն է:


Միայն կողոպուտի վրա մասնագիտացած նրա փոքրիկ, բայց մե՜ծ հավակնություններ ունեցող ուղեղն ունակ չէ ընկալելու, որ հայրենասիրությունը վերացական հասկացություն է, որը չի չափվում ֆինանսական ինչ-ինչ միավորներով, անբացատրելի է ու անարտահայտելի մե՜ծ գումարներ դարձող ռացիոնալ թվերով:
Սիրում ես հայրենիքդ ու վերջ:


Հստակեցնենք` ի՞նչ է հայրենասիրությունն ըստ ժպիրհ այս իմաստակի, որը հեռահար նշանակետ և խիստ վտանգավոր տողատակեր թաքցնող իր անարգ մտքերը հիմնավորելու նպատակով, սոփեստություն է անում և սրբապիղծ մեղադրանք հնչեցնում իր բնորոշմամբ` «միջին վիճակագրական հայ «ուսյալ-մտավորական»-ության նկատմամբ:
Տիկինը մեղադրական եզրակացություն է հրապարակում, թե նրանք սիրում են.
«… քանդված եկեղեցիները, որովհետև ուրիշն է քանդել, կորցրած քաղաքները, որովհետև ուրիշներն են ապրում այնտեղ, Կոտորածի հուշարձանը, որովհետև ուրիշն է կոտորել, Մասիս սարը, որովհետև սահմանից անդին է։ Մի խոսքով այն ամենը, ինչը սիրելը չի ենթադրում պատասխանատվություն, հոգատարություն, ջանք, քրտինք, աշխատանք։ Ընդամենը՝ նվնվոց»:


Եթե Շիրազը ողջ լիներ, հաստա՛տ այսպես կվերաձևակերպեր իր հանրահայտ տողերը.
- Բարձրանամ Մասիսի գագաթին,
Թքեմ քո աննամուս ճակատին:
ՀՀ-ում կառավարական մակարդակով կատարվող ռեկետի հանրաճանաչ կնքամայրն արդեն հինգ տարի անընդմեջ տխմար հարցազրույցներով, բովանդակազուրկ ուղերձներով, անգամ ապագայում ծնվելիք աղջիկ երեխաներին հասցեագրված անհեթեթ նամակներով, այլևայլ ծանծաղամիտ նեյնիմներով ձայնակցում է ամուսնուն:
Եվ առիթ-անառիթ թիրախավորում է մեր պատմությունը, մշակույթը, հայրենասիրությունը, ինչը, ըստ նրա, ընդամենը «ազգային գոռոզություն» է` «մե՜ծ ու երկա՜ր նվնվոց», «ամբարտավան, ինքնահավան, ծիծաղելի նվնվոց»։
Երբ վերծանում ենք ազգի թքամանը դարձած երկյակի ընտանեկան անդորրը փոթորկող հիմնական խնդրի ենթատեքստը, պարզվում է` «հայրենասիրության ի՞նչ բանաձև է ներդրված հայի գիտակցության մեջ» գորդյան հանգույցն է մորմոքում սրանց, ինչպես ժողովուրդն է բնորոշում, չոռոտած սրտերն ու եղծված հոգիները:
Կարծում եք` պատուհասն հենց այնպե՞ս էր մեղավոր կարգում ու կասկածի տակ առում հայի ԴՆԹ-ն:
Երիցս ո՛չ:


ՀՀ «միջին վիճակագրական հայ մարդու» ԴՆԹ-ն է հայրենապաշտության անցյալ-ներկա-ապագա եռաշերտ դրսևորումներով խոցում-խողխողում ցանկացած ուժի դեմ սողացող էգ և արու այս սատանորդիների քսու էությունը:
Երկու դրուժաններին հայի ԴՆԹ-ն է խանգարում հաղթական ավարտին հասցնել այն «միսիան», ինչի համար օտար երկրների գաղտնի ծառայությունները ասպարեզ են նետել եղկելի այս կերպարներին:
Հետևաբար ամեն գնով պետք է ձգտեն աղավաղել-զրոյացնել անցյալ, մշակույթ, հայրենիք-հայրենասիրություն հասկացությունների նկատմամբ ունեցած մեր պատկերացումները:
Կարծում եք կնոջ կերպարանք առած չար ոգին հենց այնպե՞ս էր ժամանակ առաջ ձգտում խաչ քաշել մեր անցյալի վրա ու զազրախոսում, թե հայոց անցյալը «հինգհազարամյա մեռել» է, որին պետք է անհապաղ թաղել:
Միայն թաղել, որովհետև.
«…այն ինչ մահացած է պետք է թաղվի, այլապես կնեխի»: (28 հոկտեմբերի, 2022 թ., ՖԲ գրառումից):
ՈՒրե՞մն...


«…պետք է մի օր, ի վերջո, մեր և մեր հայրենիքի հարաբերությունները ճանաչել մահացած, թաղել հինգհազարամյա մեռելին և նոր հարաբերությունների, անդավաճան հարաբերությունների, նոր երջանկության ծնունդի հնարավորություն տալ»: (28 հոկտեմբերի, 2022 թ., ՖԲ գրառումից):
«Ինչպե՞ս թաղել» հարցի պատասխանն էլ ունի տիկինը.
«…ինչպես մայրն է թաղել իր 19-ամյա որդուն»:
Բայց հանուն ինչի՞ թաղել մեր 5 հազարամյա անցյալը մշակույթով հանդերձ:
Պարզվում է` hանուն սեռաշեղվածի «զրոյական կետի».
«Մենք պետք է ծնենք նո՛ր երգեր, նո՛ր բաժակաճառեր, նո՛ր ոտանավորներ, նո՛ր բանաձևեր, նո՛ր կյանք, նո՛ր իրականություն։ Հայրենիքի հետ նո՛ր հարբերություն՝ անդավաճա՛ն հարաբերություն, երջանի՛կ հարաբերություն»։ (28 հոկտեմբերի, 2022 թ., ՖԲ գրառումից):
Այլապես.
«… մեր իրականության մեջ մենք հայրենասիրություն բառը շատ ենք մաշացրել,- կնոջ հետ դամ է պահում կապիտուլյանտը:- Ով ինչ անում է, հայրենասիրություն է որակում:
Ոչ մեկը չի ասում՝ գիտե՞ք, ես հայրենասեր չեմ: Կաշառքն էլ են հանուն հայրենիքի վերցնում (վկա`«թավշյա» գործակալներիդ պժգալի մռութներին թքող Շուշին, Հադրութը, Արցախի` թշնամուն հանձնված 75 %-ը-Փ. Մ.):


Երկար տարիներ Հայաստանի կոռուպցիան բացատրվում էր նրանով, որ բանակ ենք պահում, առաջնագիծ, զենք-զինամթերք և այլն: Հետո տեսանք՝ ինչ է լինում:
Ես կառաջարկեի ոչ թե հայրենսիրության վրա հույս չդնել, այլ եկեք հասկանանք, թե հայրենասիրության ինչ բանաձև է ներդրված մեր գիտակցության մեջ: Հայրենասիրության այն բանաձևերը, որ մեր գիտակցության մեջ ներդրված են, ընդհակառակը, հակառակի մասին են, որովհետև ինձ համար հայրենիք և պետություն հասկացությունների նույնականացումը շատ կարևոր է:
Որովհետև ոմանք հանուն հայրենիքի և ընդդեմ պետության են, կարող է պարզվի, որ սա մեր մտածողության մեջ անկյունաքարային նշանակություն ունի»: (Հատված գերագույն գլխավոր խոտորնակի ԱԺ-ում արտասանած խրթնաբանությունից, 01.03.2023 թ.):
Հարց` կի՞նն է փորձում դեպի մասսաներ տանել ամուսնու «անկյունաքարային նշանակություն ունեցող» խնդրի` հայրենասիրության, անցյալի, ընդհանրապես պատմության վերաբերյալ արտահայտած տխմարությունները, թե՞ հակառակը:
Թերևս, երկուսը մեկում:


Որքան էլ զարմանալի է սրանց «լսում-սատարում» են մատները վեր ցցող այն 2,1 կամ 8,1 հազար բութերն ու սրտիկողները , որ հավանության ու հիացմունքի նշան են դրել «first lady»-ի (ՖԲ օգտատեր Մարինե Շահնազարյանի բնորոշումն է, թարգմանաբար նշանակում է «առաջին տիկին») ազգատյաց ու հայրենադավ պասկվիլների տակ:
Բերված փաստարկներից հետո հռհետրական հարց (Օստապ Բենդերի ոճով).
-Բարոյակա՞ն մարդ է արդյոք տիկինը, այն էլ «առաջին» կոչվելու անզուսպ հավակնությամբ, երբ մի ողջ ազգի հայրենասիրություն բնութագրում է որպես «մե՜ծ ու երկա՜ր նվնվոց», «ամբարտավան, ինքնահավան, ծիծաղելի նվնվոց»:
Պատասխան (կրկին Օստապ Բենդերի ոճով).
-Ո՛չ, բարոյական չէ: Նա մի նախկին փնթի է, ինքնակոչ և բյուջեագող, հիմնադրամներ կողոպտող, որը 2018-ից հետո իր բոլոր հնարավորությունները գործադրեց, որպեսզի ապրի հասարակության հաշվին (գրեթե սագագող Միխայիլ Սամուելևիչ Պանիկովսկի):
Բա՞յց…
Ինչպես կասեր Օստապ Իբրահիմովիչը` հասարակությունը չի ցանկանում, որ նա իր հաշվին ապրի:


Տեսակետների այդ հակասությունն էլ հենց չի կարողանում հանդուրժել «առաջին տիկինը» մոռանալով, որ իր «из грязи в князи» կարգավիճակը «թիակ» լեզվի առկայությամբ ավելորդ անգամ փաստում է ժողովրդական` «բոշեն փաշա չի դառնա» կամ «չտեսան պատից կախ, տեսան ճակատից կախ» իմաստնությունները:


Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 48801

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ